Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք ռազմապես հզոր լինելուն այլընտրանք չունենք

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ ապրիլ ամսին «պարզվեց», որ մենք մենակ ենք, այսինքն սրա-նրա վրա հույս դնելու` մեզ բավարարող հիմքեր չունենք (դա մեր իսկ զարգացման ու փոխակերպման համար կարծում եմ շատ օգտակար է), և կարծես ռեգիոնում էլ ոչինչ չի փոխվել մեր նկատմամբ հարևան երկրների վերաբերմունքի մասով, ուստի երկրի ռազմական անվտանգության ապահովման հարցում մենք պետք է լինենք առավել ազնիվ, կազմակերպված, խստապահանջ, օբյեկտիվ ու հնարամիտ: Քանի որ կարծես ուրիշ տարբերակ այլևս չունենք:

Չկոմպլեքսավորվելով այն հանգամանքից, որ հարևան երկրների ռեսուրսներն ու ներուժը գերազանցում են ՀՀ/ԼՂՀ-ինը, մենք մեր աշխարհագրության, մեր առջև դրված խնդիրների, առկա տնտեսական ու մարդկային ռեսուրսների, մեր հասարակությանը ու ազգին բնորոշ խառնվածքին, գոյատևման մոտիվացիայի զորու կարող ենք բավական արդյունավետ լուծել մի շարք ռազմավարական ու մարտավարական նշանակության խնդիրներ: Այս պարագայում ամենից կարևոր իրողությունն այն է, որ պետության հզորության չափման հիմնական սցենար պետք է դիտվի լայնածավալ պատերազմի վիճակը ու այս հիմքով էլ գնահատվի մեր հզորության ու կենսունակության չափը: Մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել. քանի որ մեր զինված ուժերի թվակազմի մասով հարևանների հետ ունենք անհամարժեքություն, ուստի որպես բոլոր քայլերի մշակման ու իրականացման կայուն ազդող գործոն պետք է դիտել այն, որ մենք, ամեն պարագայում, անձնակազմի մասով պետք է ունենանք նվազագույն կորուստներ:

Փորձեմ մի քանի դիտարկումներ (լրամշակման ենթակա առաջարկներ) կատարել ռազմական, ռազմաքաղաքական, կրթական անվտանգության օպերատիվ կտրվածքում, որոնք, կարող են դրական անդրադարձ ունենալ ինչպես զինված ուժերի մարտունակության բարձրացման, այնպես էլ ՀՀ ռազմական անվտանգության ապահովման տեսանկյունից.

- Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ սահմանային սրացումների, դիվերսիաների ու հնարավոր հարձակման դեպքում մենք դիմակայելու ենք երբեմն մեզնից առավել լավ պատրաստված, ֆիզիկապես ուժեղ ու առավել փորձառու հակառակորդի (հատուկ նշանակության զորքեր և այլն): Ուստի զինված ուժերում որակական նոր մակարդակի կարելի է բարձրացնել ժամկետային զինծառայողների, սպաների ու պայմանագրայինների ֆիզիկական պատրաստվածության վիճակը, մեթոդները: Ավելին՝ ֆիզիկական պարտադիր պատրաստվածության մեջ կարելի է ներառել նաև արևելյան մարտարվեստների, հատուկ նշանակության ստորաբաժանումների մշակված մերձամարտի հմտությունների դասավանդման ինստիտուտ:

- Հաշվի առնելով, որ մեր հակառակորդ երկրները հիմնականում թուրքախոս են, զինված ուժերի ստորաբաժանումներում նրանց կրթական բաղադրիչ կարելի է ներդնել ադրբեջաներենի ու թուրքերենի լեզվական հմտությունների դասընթացներ:

- Ենթադրելի է, որ պարտադիր զինծառայությունը, որ ՀՀ/ԼՂՀ-ում տևում է 2 տարի, իր առջև խնդիր ունի պարտադիր ժամկետային զինծառայողից զինվոր «ստանալ»: Ուստի ծառայողական կենցաղում կարգապահության որոշ բաղադրիչներից զատ շեշտադրումն էլ ավելի մեծ չափով կարելի է դնել նրա վրա, որ ժամկետային զինծառայողը տիրապետի ամենատարբեր զինատեսակների և դիվերսիոն գործի հետ կապված տարբեր հմտությունների:

- Հատուկ նշանակության զորքերի ու նրանց դիվերսիոն ենթաստորաբաժանումների մարտիկները սահմանային ծառայության պայմաններում ՊԵՏՔ է ՇԱՏ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ստանան, և ունենան ամենաբարձր սոցիալական երաշխիքներ իրենց ընտանքիների համար:

- Կարելի է ՀՀ-ում հիմնել դիվերսիոն հետախուզական դպրոց, որտեղ կդասվանդեն ոչ միայն տեղական, այլ նաև մեր գործընկեր երկրների պրակտիկ մասնագետներ:

- ՀՀ բոլոր բուհերում կարելի է պարտադիր դարձնել ռազմագիտության առարկան. անցկացնել նմանօրինակ պարտադիր վերապատրաստման դասընթացներ նաև ու հատկապես դասախոսական կազմի համար:

- «Վերականգնել» քաղաքացիական պաշտպանության համակարգը և տարեկան կտրվածքով մի քանի անգամ համահանրապետական միջոցառումներ անցկացնել հնարավոր պատերազմի պարագայում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու դրան՝ բնակչության մասնակցության մասով:

- Հաշվի առնելով, որ Հայաստանը գերուրբանիզացված երկիր է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես բնակվում է Երևանում, ապա հաշվի առնելով Երևանի մոտ լինելը, ինչպես Թուրքիայի, այնպես է Նախիջևանի սահմանին, և հնարավոր պատերազմի դեպքում դրանից բխող վտանգներն ու ռիսկերը, կարելի է մտածել այդ գերկենտրոնացման փոփոխման ուղղությամբ՝ երբեմն ոչ այդքան հանրահաճո որոշումներ կայացնելու մասին:

Իհարկե վերոնշյալը, այն ամենը չի ինչ կարելի էր նշել: Վստահ եմ տարբեր ու հատկապես ռազմական ոլորտի որոշ մասնագետներ մի 10-20 կետ էլ կկարողանան ավելացնել: Սակայն դրականն այն է նաև, որ այսօր արդեն, իհարկե ոչ հրապարակման ենթական ֆորմատոում, սակայն կոնկրետ ու որոշակի հստակ քայլեր ձեռնարկվում են առկա խնդիրների լուծման մասով: Տեսնենք ինչ կստացվի: Չլինելով ռազմական ոլորտի մասնագետ, կարծում եմ ներկայացված առաջարկների մի մասը գոնե պատշաճ լրամշակման պարագայում կարող են օգտակար լինել իրավիճակում ինչ-որ խնդիրներ լուծելու առումով:

Այևս վաղուց անցել է զուտ քննադատության ժամանակը, ուստի անկախ ամենատարբեր հանգամանքներից պետք է ներգրավվել կառուցողական կտրվածքով, քանի որ կարծես այլևս այլ տարբերակ չունենք:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами