Ռանյերին պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն շքանշանով
ОБЩЕСТВОԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով, որն ամենաբարձրն է այդ երկրում, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ստորագրել է իտալացի մասնագետին մեծ սպայի կոչում շնորհելու հրամանը։ Իտալացի մարզիկներից այդ պարգեւին տարբեր ժամանակներում արժանացել են՝ բարձրացատկի օլիմպիական չեմպիոն Սարա Սիմեոնին, հեծանվորդ Ջինո Բարտալին, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Սիլվիո Պիոլան եւ ալպինիստ Ռայնոլդ Մեսները։
Հիշեցնենք, որ Ռանյերիի գլխավորությամբ «Lեսթերն» այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



