Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. քննարկվել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր (լուսանկարներ)

ПОЛИТИКА

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: 

Այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: 

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում առկա է ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկա: «ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարևորել է միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, ՀՀ կառավարության ղեկավարն այսօրվա օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այս համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:

«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների կայացում:

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության, հյուրընկալության և աշխատանքի, բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նա կարևորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման և իրենց առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:

 

Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը և դեռևս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձևավորումը: Ռուսաստանի վարչապետը կարևորել է նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի և նպաստավոր օրենսդրական դաշտ:

Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ:

Նա կարևորել է ԵԱՏՄ երկրների ազատ առևտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը և այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն և պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման և ներդրումների գրավչության վրա:

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն իր ելույթում առաջնային է համարել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և կարևորել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը: 
Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային և հետևողական աշխատանքը հանդիսանում է առաջանային ուղղություն:

 

Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության և հնարավորությունների բարձրացման համար:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխանցման և բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին և այլն: 

Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ: 
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին Սոչիում:

Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը:

 

***
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը և Ղազախստանի վարչապետը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 
Ստորև ներկայացվում է Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Կարծում եմ, որ այսօրվա նիստում ընդունվեցին շատ կարևոր հարցեր՝ պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 31-ին Աստանայում: Սահմանվեցին որոշ կարևոր պարամետրեր:

 

Նախ և առաջ, կառավարությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվեց նավթամթերքի կարգավորման նախագիծը: Կարծում եմ՝ սա անկյունաքարային փաստաթղթերից է, որը բավական երկար քննարկվում էր: Քննարկվեցին Մաքսային օրենսգրքին և դրա ընդունման ժամկետներին վերաբերող հարցեր: Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ առաջիկա երկու նիստերում, որոնք տեղի կունենան օգոստոսի 12-ին Սոչիում և հոկտեմբերի 28-ին Մինսկում, կաշխատենք ավարտին հասցնել երկու փաստաթուղթ՝ մեր Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հետագա զարգացման համար: Հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Համոզված եմ, որ դա կնպաստի մեր Միության հետագա զարգացմանը: Շնորհակալություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ 2016 թվականը հայտարարվել է երրորդ երկրների և միջազգային տնտեսական միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման տարի: Այս տեսանկյունից օրակարգային առաջին հարցը, որն այսօր քննարկվեց, այն է, թե ինչպես ենք բանակցություններ վարելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար:

Կառավարությունների ղեկավարների միջև այսօր կայացած երկխոսությունը և զրույցը թույլ են տալիս արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք կառուցելու այդ երկխոսությունը: Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների և քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա:

Երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որն այսօր վերջնականապես համաձայնեցվեց, վերաբերում է նավթի և նավթամթերի միասնական շուկայի ձևավորմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստում ևս այս հարցը քննարկվել է: Եղել է բաց քննարկում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այն կներկայացվի մեր նախագահների հաստատմանը՝ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ: 

Օրակարգում կային հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական տարածության գործունեության տարբեր ոլորտներին, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար: Սկզբունքային փաստաթուղթ է հանդիսանում, իհարկե, Մաքսային օրենսգիրքը: Տեղեկացնեմ, որ հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել: Մնացել են միայն մի խումբ հարցեր, որոնց շուրջ քննարկումները պայմանավորվել ենք շարունակել Սոչիում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ Մինսկում, վերջնական պայմանավորվածություն կունենանք և կկարողանանք հաստատել նաև այդ փաստաթուղթը: Շնորհակալություն ուշադրության համար:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами