ԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց` սեռական հարաբերություններից հրաժարվելու համար
ОБЩЕСТВО«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ զինյալների հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` կանանց պատանդ էին պահում Իրաքի Մոսուլ քաղաքում, որն անցյալ տարի գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչները համացանցում տարածել են առևանգված կանանց և երեխաների` սեռական ծառայությունների գնացուցակ: Այդ տեղեկությունը հայտնել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի` հակամարտություններում սեռական բռնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



