Գաբի. Ռամոսի գոլը կարիերայիս ամենացավոտ հարվածն է
СПОРТ«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբի Ֆերնանդեսը ցավով է հիշում 2013-14թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով հաղթում էր, սակայն ավելացրած ժամանակում Սերխիո Ռամոսը դարձավ գոլի հեղինակ, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և «Ռեալը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց:
-Երբ «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, ես հասկացա, որ շատ բարդ է լինելու հաղթել: Մեր ուժերն արդեն սպառվում էին: Հպարտանում եմ այդ խաղում իմ թիմակիցների գործողություններով, բայց մենք չկարողացանք հաղթել... Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» ավելի ուժեղ էր: Անտանելի ապրումներ էին, բայց այս ամենը ֆուտբոլի մի մասն է: Ռամոսի գոլն իսկապես կարիերայիս ամենացավոտ հարվածն է,-Գաբիի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



