Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 63.9, վաճառվել` 60.7 միլիոն դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 63 միլիոն 968 հազար 564 դոլար 477.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60 միլիոն 743 հազար 909 ԱՄՆ դոլար 479,27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 100 հազար ԱՄՆ դոլար 477.75 դրամ միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 միլիոն 491 հազար 471 եվրո 536.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13 միլիոն 598 հազար 229 եվրո 541.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 833 միլիոն 431 հազար 624 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 399 միլիոն 044 հազար 050 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
Մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.6 մլրդդրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար: