Սերժ Սարգսյանը և Ջո Բայդենը քննարկվել են ԼՂհիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



