Ереван, 26.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Էրիկ. «Եվրատեսիլի» ու մենահամերգի ռիսկերի մասին

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Նոյեմբերյան մենահամերգից հետո երգիչ Էրիկն, ասես, վաստակած հանգստի էր գնացել: Եվ ահա օրերս նրա մասին կրկին խոսեցին. նախ «Իմ ամենալավ» տեսահոլովակի պրեմիերայի շնորհիվ, որտեղ նկարահանվել են հայկական շոու բիզնեսի մի շարք զույգեր, մեկ էլ «Եվրատեսիլի» առիթով. մրցույթի հայաստանյան ժուրիում երիտասարդ երգիչը գնահատում էր մասնակիցների ելույթները: Զրույցն Էրիկի հետ, բնականաբար, սկսեցինք այս օրերին առավել քան ակտուալ Եվրատեսիլի թեմայից:

Այս մրցույթի հետ կապված մեզանում ավանդաբար ամեն ինչ և ամեն ոք քննարկվում ու քննադատվում է: Այս տարի բաժին հասավ նաև հայաստանյան ժուրիին (Էրիկից բացի դրա կազմում էր երգիչ Հայկոն, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, դիջեյ Դեյլը` Վարդան Բաբայանը, և թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը), որոնց կարողությունները կասկածի տակ դրվեցին. «Beautified project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը` պնդելով, թե նրանցից որևէ մեկն անգլերենին գրեթե չի տիրապետում, տարակուսել էր` ստացվում է` նրանք միայն երաժշտությունն են գնահատելու

- Նախ ասեմ, որ ես արդեն չորորդ տարին է, ինչ ժուրիի կազմում եմ, իսկ այս տարի մեր աշխատանքն այսքան քննարկվեց, քանի որ ըստ նոր կանոնների` ժուրիի գնահատականներն առանձին հայտարարվեցին: Մինչդեռ (ժպտում է) այնպես է ստացվում, որ այս օրերին ողջ ժողովուրդն է ժուրի դառնում... Ինչ վերաբերում է Անդրե Սիմոնյանի նկատառմանը, կարծում եմ` նա չի հասկացել, թե ինչ է գրում: Նախ նա այդքան մտերիմ չէ ինձ կամ ժուրիի մյուս անդամների հետ, որպեսզի իմանա անգլերենի մեր իմացությունը: Բացի այդ, դա ամենևին էլ պարտադիր չէ, քանի որ բոլոր մրցութային երգերին մենք վաղօրոք էինք ծանոթ` բոլոր մանրամասներով: Եվ ի վերջո «Եվրատեսիլում» շատ այլ լեզուներով երգեր են հնչում. ինչ է` մենք պիտի նաև սերբերեն կամ իտալերեն իմանանք, էլ չեմ ասում (կրկին ժպտում է) Ջամալայի հնչեցրած թաթարերենի մասին... 

- Կարծում եմ` շատերին հետաքրքիր կլիներ ծանոթանալ ժուրիի աշխատանքային խոհանոցին. ինչպես և ինչ պայմաններում էր ընթանում այդ քվեարկությունը:

- Ինչ ասեմ` բոլորս նստած ենք մի մեծ սենյակում, թեև իրարից բավական հեռու: Այս տարի ներկա էր նաև Եվրատեսիլի հատուկ պատվիրակը, որը հսկում էր այդ գործընթացը, նաև կանխում էր մեր միջև որևէ քննարկում: Այնուամենայնիվ, բոլորիս գնահատականները հիմնականում համընկել էին:   

- Այժմ կուզեինք քեզանից լսել մեր ժուրիի այս տարվա քվեարկության տրամաբանությունը:

- Այն շատ պարզ է: Բարձրագույն` 12 միավորը տվեցինք Ֆրանսիային, որի երգն իսկապես համապատասխանում էր այսօրվա թրենդին, ի դեպ, նման երգ էր ներկայացրել նաև Շվեդիան: Վրաստանին տված 10 միավորը պայմանավորված էր նրանով, որ մեր հարևաններն ինչպես միշտ յուրովի էին ներկայացել` անգլիական ռոքով, որը միշտ արդիական է: Ճիշտ է` Վրաստանից ես ավելի բարձր միավոր էի սպասում մեր մասնակից Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի վերաբերյալ, բայց ինչևէ... Ինչ վերաբերում է Ռուսաստանին շնորհած` նախորդ տարիների համեմատ ցածր` 2 միավորին, ապա դա ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չուներ` կապված ապրիլյան իրադարձություններից հետո հայերիս տրամադրվածության հետ: Ընդամենը գնահատվել է երգը, որը, ըստ իս ու շատերի, 1980-ականների ոճի էր` «Modern talking» խմբի երգացանկը հիշեցնող:

- Հաշվի առնելով քո այս բազմամյա եվրատեսիլյան փորձը` կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի այս մրցույթում արդեն Էրիկը կներկայացնի Հայաստանը:

- (Ծիծաղում է) Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա վերջին երեք տարիներին արդեն պիտի մասնակցեի... Անշուշտ Եվրատեսիլը ցանկացած երգչի համար գայթակղիչ է` որպես շլացուցիչ տոն, ինչպես նաև միջազգային ասպարեզում ներկայանալու լավ հնարավորություն: Սակայն հաշվի առնելով այս մրցույթի անկանխատեսելիությունը, դա որոշակի ռիսկ է իր երկրում ճանապարհ հարթած, կայացած երգչի համար. մեր հանրությունը շատ լուրջ, եթե չասեմ` ծայրահեղական է մոտենում եվրատեսիլյան արդյունքներին:

Արի ավելի հստակացնենք` եթե Հանրային հեռուստաընկերությունը 2017-ին առաջարկի քեզ մասնակցել Եվրատեսիլին, կհամաձայնե՞ս:

- Նախ պետք է լինի ամենակարևորը` երգը, որը համահունչ կլինի թե ինձ, թե տվյալ ժամանակահատվածի թրենդներին: Շատ կարևոր է նաև  թիմն ու միախմբված աշխատանքը: Եվ, իհարկե, ամենակարևորը` պետք է զգաս, որ երկիրն ու հանրությունը մեջքիդ կանգնած են...

- Հետաքրքիր է` ինչպիսին պիտի լինի, ըստ քեզ, այդ երգը: Ենթադրում եմ` դա պետք է նման լինի մրցույթում հատուկ հրավիրյալ Ջասթին Թիմբերլեյքի կատարած երկրորդ Cant stop the feeling երգին, որը հիմք է դարձել նրա վերջին տեսահոլովակի համար:  

- Իրոք, այսօր կրկին շատ մոդայիկ է ֆանկ ոճի երաժշտությունը (ռիթմ և բլյուզ ոճի աֆրոամերիկյան պարային երաժշտություն - հեղ.): Այն մոդայիկ է նաև Եվրոպայում, որը երաժշտական նախասիրությունների առումով սնվում է ԱՄՆ-ից: Առհասարակ բեմում Էլեկտրոնային երաժշտաոճը գնալով իր տեղը զիջում է երաժշտականությանը, գործիքային երաժշտությանը:

- Մի խոսքով` այն երաժշտությանը, որը անցյալ նոյեմբերին ներկայացրեցիր Մարզահամերգայինում քո մենահամերգին: Ի դեպ, շատերն այն ռիսկային համարեցին այն առումով, որ հայ հանդիսատեսն արդեն հետ էր սովորել մենահամերգներից: Այսօր, կեսամյա հեռավորությունից ինչ կփոխեիր այդ ելույթում և արդյոք  բոլոր սպասումներդ արդարացվեցին:

- Անկեղծ ասած` ոչինչ չէի փոխի, թեև միգուցե մի քանի տարի հետո լրիվ այլ մենահամերգ կանեի: Բայց ինչ էլ լինի, ինձ համար անփոխարինելի են երաժշտականությունն ու կենդանի նվագակցությունը: Ինչ վերաբերում է ռիսկերին ու սպասումների արդարացմանը, ապա, իհարկե, ռիսկ էր, առավել ևս, որ չեմ ունեցել հովանավորներ, կամ չեմ եղել որևէ մեկի հովանու ներքո: Ամեն ինչ արել եմ ինքս` իմ եկամուտներով, ու իմ ընկերների հետ: Հասկանում էի, որ այդ մենահամերգն ինձ շատ անհրաժեշտ է` երկրպագուներիս սպասումներն արդարացնելու համար: Ուստի դահլիճում ներկայության առումով, իրոք, մտավախություն չունեի: Ի դեպ, այս ամենի ականատեսը կարող է լինել նաև հեռուստադիտողը` «Արմենիա» TV-ի եթերում մայիսի 21-ին, ժամը` 20:40 դիտելով համերգիս տեսագրությունը:

Աղբյուրը` TVմոլ շաբաթաթերթ

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы