Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵԽ-ին անդամակցումը մեծ և պատասխանատու քայլ էր Հայաստանի համար. Էդվարդ Նալբանդյան

МЕЖДУНАРОДНОЕ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորո ւթյուններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում` ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ:

Տարիների խորքից նայելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին` անվերապահ կարելի է նշել, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությամբ նախատեսված իրավական պարտավորությունները վերաբերում էին մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, օրենքների ընդունմանը կամ լրամշակմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հենց այս պարտավորությունների հիմքով է ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել այլընտրանքային ծառայությունը։

Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների շուրջ Հանձնաժողովի հետ մեր սերտ փոխգործակցությունը, որի արդյունքում այս հեղինակավոր կառույցի կողմից բարեփոխումների նախագիծը գնահատվեց որպես «չափազանց բարձր որակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։

Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ ԵԽ-ն բազմիցս է նշել այս փաստը և ընդգծել, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը։ ԿառույցÕ ¨ հետևողականորեն դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Միայն վերջերս ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որտեղ ողջունեց մեր երկրի կողմից գրանցված կայուն առաջընթացը և Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները։ Անդամակցության 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մասը և ակտիվ դերակատարը։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որպես դրա անդամ, Հայաստանն օգտվում է կազմակերպության ներկայացրած հնարավորություններից՝ առաջ մղելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումները, որոնք հիմնված են մեր գերակայությունների վրա և ծառայում են մեր ժողովրդի շահերին: 

Այս առումով համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև Գործողությունների ծրագրերը գործնականորեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Պատահական չէ, որ այսօր ազդարարավելու է Գործողությունների արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Այն ներառում է տասնյակ նախագծեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդներում, այնպես էլ այս Գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին։

2013թ. մեր պետությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանը կանգնեց եվրոպական խոշորագույն կազմակերպության ղեկին, ինչը կարևոր առաքելություն էր, նաև՝ հնարավորություն ու պատասխանատվություն: Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ, ինչը բազմաթիվ առիթներով հաստատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կառույցների ղեկավարները և անդամ երկրները։ Նախագահության շրջանակներում Հայաստանում կայացան 13 խոշոր միջազգային համաժողովներ, տասնյակ միջոցառումներ։

Վեց ամիս շարունակ Հայաստանն էր Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքի քննարկումների նախաձեռնողը և թեմաների առաջադրողը, որոնք այժմեական էին և վերաբերում էին Եվրոպայի համար հրատապ նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարական հասարակությունների զարգացումը, «եվրոպական ճարտարապետությունում» Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը և այլն։ Այս հարցերի շուրջ քննարկումներն առաջ մղելու և դրանք գործնական հունի մեջ դնելու համար վեց ամիս շարունակ մենք սովորականից առավել սերտորեն և, կարելի է ասել, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով համագործակցում էինք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ, որոնց մենք շնորհակալ ենք մեր առաջնահերթությունների առաջ մղման, շարունակական աջակցության համար։ Իր նախագահության ընթացքում Հայաստանն աշխատում էր կազմակերպության գործառույթների ամրապնդման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։

Հայաստանի նախագահությունն իր ներդրումն ունեցավ տարբե ր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների ընդլայնման մեջ, որը միտված էր նույն ոլորտներում գործող կազմակերպությունների միջև աշխատանքների առավել համադրմանը և արդյունավետության բարձրացմանը։

Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի 126-րդ նիստին քննարկված կարևոր հարցերից էր, թե՝ «ինչպես ապահովել մարդու իրավունքները հակամարտության շրջաններում»։ Սա, հիրավի, կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Բնական է, ո ր Եվրոպայի խորհուրդը, որպես այս ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեցող կազմակերպություն, պետք է շահագրգռված լինի և ջանքեր գործադրի, որ իր դավանած սկզբունքները, համաեվրոպական արժեքները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անհատների իրավունքները տարածվեն իր ազդեցության ողջ գոտում բնակվող բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց բնակության վայրի կարգավիճակից: Մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային հրամայական է, որը չունի ազգային, պետական երանգներ, չի ճանաչում սահմաններ։ Այս առումով մենք կարևորում ենք նմանօրինակ վերջին նախաձեռնությունները՝ քննարկելու հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության թեման, որոնցից ես կարժևորեի ԵԽ գլխավոր քարտուղարի արտահայտած կարևոր տեսակետները։

Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Ե վրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի։

Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամա վորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները։

Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար։ 

Մերձավոր Արևելքում՝ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ևս մեկ ցայտուն օրինակ են, որ միջազգային հանրությունը պետք է ավելի անզիջում պայքար մղի այսօրինակ դրսևորումների դեմ։ Դրանք խախտում են մարդու՝ ապրելու անքակտելի իրավունքը` ամրագրված մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Այս առթիվ գնահատելի է նախորդ տարի ապրիլին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Հայաստան և նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ նա հանդես եկավ ելույթով։ Կառույցի խորհրդարանական վեհաժողովն էլ իր հերթին Հայոց ց եղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հայտարարություն, որին միացավ շուրջ երկու հարյուր պատգամավոր։ 

Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացվող բարեփոխումներում և եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կ շարունակեն ամրապնդվել և ընդլայնվել»։

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества