Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել… Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել…». պատմում է զոհված հետախույզի մայրը

ОБЩЕСТВО

168.am-ը գրում է.

«Իմ տղան հերոսացավ, դարձավ պատմություն»

Սասուն Մկրտչյանի մայրը՝ տիկին Նարինեն, պատմում է, որ մանուկ հասակից որդին աշխույժ, բայց խելոք, լսող երեխա է եղել: 10 տարեկանից Սասունը սկսել է զբաղվել բռնցքամարտով, ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ, մրցանակներ: «Մուայ թայ» ֆեդերացիայի պատվավոր անդամ էր:

Sasun-Mkrtchyan

«Քանի որ Սասունի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, մեր ընտանիքում միշտ խոսվել է հայրենասիրությունից, հայ-թուրք հարաբերությունից: Այդ ոգին եղել է մեր ընտանիքում: Դաստիարակել ենք ու չենք էլ զգացել, թե ինչ է իր մեջ ձևավորվում»,- ասում է Սասունի մայրը՝ նշելով, որ բանակից զորացրվելուց հետո Սասունն աշխատանքի է անցել Վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ, այդ ընթացքում ընդունվել համալսարան, իրավաբանություն սովորել, միաժամանակ աշխատել և սովորել է: Վերաքննիչ դատարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել խաղաղապահ զորքերում:

«Չնայած իմ սրտով չէր՝ երեք տարով պայմանագիր կնքեց: Ասում էի՝ տղա՛ ջան, մարդիկ նույնիսկ երկու տարով իրենց երեխաներին բանակ չեն ուղարկում: Մեր տունը դարձել էր զինվորական զորամաս, որտեղ նայում էիր՝ իր շորերն էին: Ինքն էլ այնքան էր սիրում իր զինվորական լինելը»,- ասում է տիկին Նարինեն:

Sasun-MkrtchyanՆրա խոսքով՝ որդին որոշ ժամանակ աշխատել է նաև Սիրահարների այգում:

«Այդ ընթացքում իր գործերը տվել էր Հատուկ ծառայության ջոկատ: Խոսում էինք իր վրա՝ մինուճար տղա ես, ամբողջ կյանքդ կապում ես զինվորական գործի հետ, ասում էի՝ վտանգավոր է: Ասում էր՝ մա՛մ ջան, վտանգ չկա: Բերեց պայմանագիրը՝ կնքված երեք տարով, և արդեն 1.5 տարուց ավելի Հատուկ ծառայության ջոկատում էր աշխատում»,- ասում է տիկին Նարինեն՝ ավելացնելով, որ Սասունն իր աշխատանքից ոչինչ չի պատմել:

«Գիտենք, որ հատուկ ջոկատ է, բայց թե ինչո՞վ էին զբաղվում, երբեք իր բերանից մի տառ անգամ չէիք լսի: Մտածում եմ, որ դեմ էի, չէր ուզում որևէ բան ասել: Վերջում արդեն համակերպվել էի իր գնալ-գալու հետ: Երբ զանգում էի, ասում էր՝ խոհարար եմ, ճաշն եմ եփում, քնած եմ: Ես էլ ասում էի՝ հանգստյան տո՞ւն ես գնացել, ո՞ւմ ես խաբում: Ասում էր՝ չէ՛, մա՛մ, այստեղ շատ լավ է»:

Արցախում Սասունը տարբեր հատվածներում է եղել, սակայն վերջին շրջանում Թալիշում է եղել:

Սասունը սիրած աղջիկ ուներ, որոշել էին, որ պիտի նշանադրվեին, սակայն, քանի որ նա շուտ-շուտ էր Արցախ գնում, չի ստացվել

.Sasun-Mkrtchyan

«Ինքն էլ շատ էր փոխվել՝ կյանքով լեցուն, ուրախ: Ապրիլի 1-ին իրենց 15 օրը լրացել էր: Իրենց փոխարինել էին, իրենք հետ եկան: Բայց այդ 15 օրն այնքան դժվար էր ինձ համար: Երբ եկավ, ասացի՝ հազիվ եկար»:

Ապրիլի 1-ի երեկոյան մայր ու որդի երկար զրուցել էին, խոսել նշանադրության մասին, իսկ առավոտյան շուտ Սասունին կանչել են: Որոշ ժամանակ անց զանգել էր ու ասել, որ Արցախ են գնում:

«Մինչև Ղարաբաղ հասնելը զանգեցինք, խոսեցինք, հորդորեցինք զգույշ լինել: Արդեն լուրեր էին տարածվել, տեսնում էինք, որ այնտեղ կռիվ է, բայց արդեն գնացել էր: Կամ ո՞վ կարող էր իրեն պահել, որ չգնար: Իրենք ապրիլի 1-ին եկել էին, հենց այդ գիշերը սկսվել է, ու սկսվել է Թալիշով, թուրքերը գրավել են երկու դիրքեր, իջել Թալիշ: Երբ իրենք գնացել են, ճիշտ է՝ Թալիշն ազատված է եղել, բայց իրենց դիրքերը թուրքերի ձեռքում են եղել: Իրենք ազատագրել են մի դիրքը: Ինքը շատ անվախ էր: Ընկերները եկել, պատմել են, ասել՝ երբեք չէինք պատկերացնի, որ Սասունի հետ պիտի նման բան լիներ, այդքան անվախ լինելով՝ նա մեզ միշտ ասում էր՝ տղե՛րք, զգո՛ւյշ եղեք, բայց նա փրկել է մեր կյանքը: Սասունը հետախույզ-գնդացրորդ էր: Հիմա միայն իր թղթերից եմ կարդում, իմանում իր ով լինելը: Շատ բաներ են ասում, որ մենք չենք իմացել, ասում են՝ շատ բաներ դուք դեռ կիմանաք իր մասին, բաներ կան, որ գաղտնիք են, երբեք չենք էլ իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար և խոնարհվեր իմ տղայի առջև:

Sasun-MkrtchyanՊատմում են, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել: Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը: Ասում են՝ մենք արդեն ապահով էինք, որ Սասունը կփրկվի, բժիշկների ձեռքում է, բայց արդեն շատ ուշ է եղել: Ոչինչ չեն կարողացել անել: Բոլորն ասում են՝ գլուխներդ բա՛րձր պահեք, ձեր տղան ազգի հերոս է, շատ բան է արել, բայց միևնույն է՝ ծնողի համար ավելի լավ էր՝ իմ տղան ոչ հերոս լիներ, ոչ ոք իր մասին չլսեր, չիմանար՝ որքան հաջողություններ է կյանքում ունեցել: Ով չգիտեր, թող չիմանար, բայց նա մեր կողքին լիներ: Սասունը շատ նպատակներ ուներ: Իմ տղան սիրահարված էր, ընտանիք պետք է կազմեր, արդեն հասունացել էր այն պահը, երբ իրեն պետք է ամուսնացնեինք: Այսպես չպիտի լիներ: Բայց ի՞նչ արած. հայրենիքն իրենն է ասում»:

Ապրիլի 2-ին Սասունը զանգել է ծնողներին: Տիկին Նարինեի խոսքով՝ ինքը որդուն հորդորել է զգույշ լինել.Sasun-Mkrtchyan

«Ասաց՝ մա՛մ, հանգի՛ստ եղիր, զգույշ եմ: Ասացի՝ կզանգես: Ասաց՝ կապ չի լինելու, հենց կապ լինի՝ ձայնս կլսեք: Էլ չլսեցինք մենք իր ձայնը: Իմ տղան հերոսացավ, դարձավ պատմություն: Դա կզգա ամեն ծնող, ով զավակ է կորցրել, բայց չեմ նեղացնի իմ տղուն: Ինքը հերոս է դարձել, իր մամային, պապային հասցրել երկինք: Թեպետ մեր դուռը փակեց, դատարկեց մեր տունը, բայց մենք միշտ պետք է հպարտ լինենք, որ այդպիսի տղա ենք ունեցել»:

Տիկին Նարինեի խոսքով՝ ծառայակիցներն ասում են, որ Սասունն իրենց ուրախությունն է եղել, Արցախ գնալու ճանապարհին ուրախացնում էր իրենց.

«Ասում են՝ այդ օրը, երբ գնում էինք, շատ տխուր էր: Ամենքս մտամոլոր գնում էինք, ասացինք՝ Սասո՛ւն, գոնե դու մի բան ասա՛, ժամանակն անցնի, շուտ հասնենք: Չուզենալով՝ մի կատակ արեց ու էլ ձայն չհանեց: Ասում են՝ այն, ինչ արեց Սասունը, ոչ ոք չէր անի»:

«Ասում են՝ երբ առաջին դիրքը գրավել են, իր գնդացիրը փչացել է, որովհետև վազում էր, այս կողմից՝ կրակում, այն կողմից՝ կրակում: Մի գնդացրորդ էլ են ունեցել, բայց նա նոր է եղել: Ասել է՝ քո զենքը տուր, հրամանատարը թույլ չի տվել: Եթե վախենար, չուզենար, կարող էր իր տեղում մնալ: Ընկերոջն ասել է՝ կրակայրիչը վառի՛: Պատմում են, որ քանդել է իր գնդացիրը, նորից հավաքել: Պատմում են՝ այնքան էր շտապել՝ փամփուշտները տեղադրելիս՝ մեկը թարս է դրել, նորից զենքը կանգնել է: Այդ ընթացքում էլ իրեն չի կորցրել, քանդել է զենքը, ուղղել, գնացել են առաջ: Ու այդ պահին էլ ինքն է վեր կացել ու առաջ գնացել»,- պատմում է տիկին Նարինեն:

«Աստված իրեն չհասավ»

Տիկին Նարինեն նշում է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ որդին կյանքը վտանգի տակ է դնում.

Sasun-Mkrtchyan«Ասում էր՝ մա՛մ, այդպես մի՛ խոսիր, բոլորը քեզ նման մտածեն՝ թուրքը վաղը կգա, Երևան կհասնի, այդ ժամանակ ի՞նչ եք անելու: Խոսում էի, բայց միշտ տղայիս բարձրացնում էի: Երբ աշխատանքի էի գնում, ասում էի՝ Սասունը նորից Ղարաբաղ գնաց: Տղաները կատակով ասում էին՝ քեզ ասում է՝ գնում է Ղարաբաղ, երևի գնացել է ֆռֆռալու: Ասում էի՝ դուք այդպես խոսեք, որ դուք հիմա աշխատում եք, իմ տղայի շնորհիվ է, նա գնում, պաշտպանում է մեր դիրքերը, դուք հանգիստ քնում եք ու աշխատում: Միշտ իր աշխատանքը բարձր էի գնահատում, բայց իմ սրտով չէր: Ինչ-որ զգացում կար, միշտ վախենում էի, բայց երբեք չէի պատկերացնի, որ հիմա մեզ հետ ու իր հետ կարող էր նման բան լինել: Մենք շատ պլաններ ունեինք, շատ լավ բաներ ունեինք անելու»:

Տիկին Նարինեն ասում է՝ Սասունն ընկերուհու՝ Գոհարի հետ Կասկադում էր ծանոթացել, սկսել շփվել. «Սասունը զանգել  է, թե գրել է Գոհարին, Գոհարն ասել է՝ խելո՛ք մնա, ես գիժ սասունցի եմ: Սասունն ասել է՝ ինչպես թե՝ գիժ սասունցին ես եմ: Սկսել են հարցուփորձ անել իրար, պարզվել է՝ իր ծնողները մեզ շատ ծանոթ մարդիկ են»:

Ապրիլի 2-ին մոր հետ խոսելուց հետո Սասունը Գոհարին էր զանգել, ապա անջատել հեռախոսը.

«Շատ էր սիրում Գոհարին: Փոխվել էր, կարծես թե ավելի նպատակասլաց էր դարձել: Հարցրեց՝ մա՛մ, հավանո՞ւմ ես Գոհարին, ասում էի՝ բալե՛ս, եթե դու հավանել ես, ես արդեն հավանել ու հավանել եմ: Ասում էր՝ մա՛մ, լավ աղջիկ է, լավ է լինելու, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ինչո՞ւ այդպես եղավ, Սասո՛ւն: Ոչինչ էլ լավ չեղավ: Ամեն ինչ կիսատ մնաց: Մատանին էլ մնաց տանը դրված, նպատակներն էլ կիսատ մնացին: Մի անուն թողեց մեզ ու ամբողջ աշխարհին»:

Սասունի մայրն ասում է՝ որդին բնավորությամբ ուրախ է եղել, միշտ՝ ժպիտը դեմքին. «Երբ ես զանգեի, կամ ինքը, առանց «ջան»-ի՝ մամա չէր ասում՝ հա, մա՛մ ջան: Նույնը՝ հոր հետ խոսելիս»:

Տիկին Նարինեի խոսքով՝ Սասունը երբեք ծնողներին չի նեղացրել, բնավորությամբ բարի էր, բոլորին հասնող. «Բոլորին հասնում էր, օգնում: Աստված իրեն չհասավ»:

Սասունը շատ է սիրել քրոջ դստերը. «Առաջին օրերին չէին բերել: Մեկ շաբաթ անց բերեցին մեր տուն: Տխուր էր, քաշված: Նույնիսկ իր տատիկի քույրն ասել էր՝ ես էլ ձեզ հետ գամ իրենց տուն, ասել էր՝ Նանա տատիկը չի սիրում, որ իրենց տուն շատ մարդ է գալիս, նեղվում է: Երևի որ այդ վիճակում էր տեսել, մտածել էր, թե մարդկանցից եմ նեղվում: Հիմա էլ սպասում է: Սասունը մեզ սպասել սովորեցրեց: 15 օր տանը չէր, գնալիս տխրում էինք, բայց ուրախ սպասողական վիճակ կար: Այդ մի քանի օրը ես պատրաստվում էի, իր սիրած ճաշատեսակները, թխվածք պատրաստում… Ու հիմա երեխան ասում է՝ քեռիս չեկավ, ե՞րբ է գալու, գիտի, թե իր քեռին Ղարաբաղում է»:

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Sasun-Mkrtchyan

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества