Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ: Գյուղացիները բողոքում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը լսեց նրանց բողոքները և հայտարարեց, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:
ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



