Երևանում ավտոտնակի տանիք է փլուզվել. 54-ամյա քաղաքացին մնացել է տակը
ОБЩЕСТВОՄայիսի 21-ին` ժամը 18:33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի բետոնե ծածկը փլուզվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում Բ. Հ.-ի ավտոտնակում տանիքը (12 քմ) փլուզվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1962 թ. ծնված Բ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել կանխարգելիչ միջոցառումներ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



