Շոյգուն առաջարկել է մայիսի 25-ից ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ հասցնել «Ջաբաթ ան-Նուսրա»-ի օբյեկտներին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է մայիսի 25-ից ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ հասցնել Սիրիայում ապաստանած ահաբեկչական խմբավորումների օբեյկտներին՝ այդ թվում նաև թուրք-սիրիական սահմանով զենք տեղափոխող ահաբեկչական խմբավորումներին: Ծրագրերի մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:
«Որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահի մենք առաջարկում ենք Միացյալ Նահանգներին մայիսի 25-ից ՌԴ օդատիեզերական ուժերի և կոալիցիայի ավիացիայի համատեղ մասնակցությամբ պլանավորել և հարվածեր հասցնել «Ջաբաթ ան-Նուսրա»-ի օբյեկտներին»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Շոյգուն շեշտել է, որ հարվածները պետք է չվերաբերեն քաղաքացիական օբյեկտներին ու բնակավայրերին: ՌԴ պաշտպանության նախարարը նաև հավելել է, որ Մոսկվայի կողմից արված առաջարկները, որոնց համաձայնություն է տվել Դամասկոսը, կարող են բերել սիրիական խնդրի կարգավորման:
Սիրիայում այս տարվա փետրվարի 27-ից գործում է կողմերի պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմ, որը սակայն չի վերաբերում ինչպես ԻՊ, այնպես էլ այլ ահաբեկչական կազմավորումներին հասցվող ավիահարվածներին:



