Գերմանիային անհանգստացնում են իսլամականները
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Քրեական գործերի դաշնային գերատեսչության տվյալներով, երկրի տարածքում ներկայում 497 անձ կա, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում եւ կարող են ահաբեկչություններ իրականացնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Welt am Sonntag պարբերականը:
Համեմատության համար նշենք, որ 2015-ին գերատեսչությունը հաղորդել էր 270 անձի մասին: Եվս 399 մարդ համակրում է ծայրահեղականներին եւ կարող է օգնություն ցուցաբերել նրանց:
Այս շաբաթ Քրեական գործերի դաշնային գերատեսչությունը նախազգուշացրել է Ֆրանսիայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկչությունների վտանգի մասին: Հարձակումների կարող են ենթարկվել, այսպես կոչված, մեղմ թիրախները, որոնք խորհրդանշական են եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Գերատեսչության զեկույցի համաձայն, վտանգ է սպառնում առաջնությանը ֆուտբոլի ազգային հավաքականներին, այդ թվում՝ Գերմանիայի:



