Յըլդըրըմը խոստամնում է, որ Թուրքիամ կպայքարի ահաբեկչության դեմ մինչև սպառնալիքի լիարժեք չեզոքացումը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ահաբեկրության դեմ պարքարը կշարունակվի այնքան, մինչև քաղաքացիներն իրենց լիարժեք անվտանգ չզգան։ Այս հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով կուսակցության արտահերթ համագումարին։
«Հարցնում են, թե երբ կավարտվեն (հակաահաբեկչական) գործողությունները։ Ես հայտարարում եմ, որ դրանք կշարունակվեն այնքան, մինչև չապահովվի մեր ժողովրդի լիարժեք անվտանգությունը, միչև վերջ չունենան մեր քաղաքացիների վրա հարձկումները»,-վկայակոչելով ՏԱՍՍ-ը։
Յըլդըրըմը կոչ է արել «ազգին չանհանգստանալ, քանի որ Թուրքիան կձերբազատվի այդ սպառնալիքից»։ Նրա խոսքով՝ երկիրը «պայքարում է ոչ միայն անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ»՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, այլև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։



