Դավթաշենում և Արաբկիրում ջրանջատումներ կլինեն
ОБЩЕСТВО«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին Դավթաշենում և Արաբկիրում սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին:
- Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ զանգվածի 21-ից-26, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը:
- Պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 25-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտասի պող. 40, 42, 44, Վրացական փող. 1-ից-10, Փափազյան փող. 15, 17, Սունդուկյան փող. 19, 27, Վաղարշյան փող. 15, 18 համարների, Հր. Քոչար փող. 9-ից-169 և Ն. Զարյան փող. 1-ից-15 համարների ու անհատական տնատիրությունների, Ռիգայի փողոցի ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»
2
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
3
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»
4
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля
5
Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»



