Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությունը առողջապահության ոլորտում՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում ոլորտի զարգացման, արդիական փորձի կիրառման գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



