ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ամրապնդման հարցեր
ПОЛИТИКАԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի ներկայացման ու պաշտպանությանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



