Կարագեր. «Ման. Յունայթեդի» համար Մոուրինյուն իդեալական տարբերակ չէ
СПОРТ«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հավանական նշանակման շուրջ խոսակցությունները։
-Ժոզեն հարուստ կենսագրություն և զինանոց ունի հաջողությունների և տիտղոսների տեսանկյունից, հենց դա էլ հարկավոր է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կարծում եմ՝ երիտասարդ ֆուտբոլիստներին աճի հնարավորություն տալու և խաղաոճի առումով Մոուրինյուն իդեալական տարբերակ չէ «մանկունիացիների» համար։ Բայց «Ռեալում» նրա ղեկավարության տակ բազմաթիվ հիանալի հարձակվողական ֆուտբոլիստներ են եղել, և Մադրիդում նրան շատ բան էր հաջողվում։ Կարծում եմ՝ նա «Ման. Յունայթեդում» մեծ հաջողությունների կհասնի,-ասել է Կարագերը «SKy Sports»-ի փոխանցմամբ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



