Սուարեսը հույս ունի, որ վնասվածքը լուրջ չէ
СПОРТԲարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Սևիլյայի» հետ խաղում (2:0), հույս է հայտնել, որ վնասվածքը լուրջ չէ:
«Դեռ պետք է բուժզննում անցնեմ: Հույս ունեմ՝ վնասվածքս լուրջ չէ և հաջորդ շաբաթ կկարողանամ միանալ Ուրուգվայի հավաքականին: Շնորհակալ եմ աջակցության համար»,-գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հավելենք, որ հունիսի 4-ին, ԱՄՆ-ում մեկնարկելու է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, իսկ Ուրուգվայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ մրցելով Մեքսիկայի ընտրանու հետ:
Տեղեկություններ կան, որ ուրուգվայցի հարձակվողը կկարողանա միանալ թիմին հունիսի 1-ից։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



