Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր հասարակությունը պետք է որոշի, թե ինչպիսին է պատկերացնում ԼՂ խնդրի՝ իր համար ընդունելի լուծումը

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին 25 տարվա մեջ ԼՂ խնդիրը մեր օրակարգի կարևորագույն բաղադրիչն է: Հազար վիճակում ենք հայտնվել՝ պատերազմ, երկրաշարժի հետևանքեր, զանգվածային արտագաղթ, դիվանագիտական մեկուսացումներ, քաղաքական ճգնաժամեր ու պետական «հեղաշրջման» հաջողված/անհաջող փորձեր, տնտեսական վերականգնումներ/ գահավիժումներ, քաղաքական մանիպուլյացիաներ ու «կրկին» պատերազմ...

Թե ի՞նչ է այս ամենը մեզ սովորեցրել, դժվարանամ ասել: Երևի քիչ բան: Անգամ ԼՂ խնդրի մասով «ՀՀ - ԼՂՀ - հայ հասարակություն» ձևաչափում ունենք որոշ տարբերվող ընկալումներ ու պատկերացումներ:

Օրինակ՝ ներհասարակական մակարդակում «բոլորը» խոսում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծել բանակցությունների միջոցով՝ «փոխզիջման» տարբերակով: Սակայն նման կարծիք հայտնողների մի զգալի մասը «փոխզիջում» ասելով ամենատարբեր բաներ է հասկանում: Բաներ, որոնք հաճախ ուղղակի կապ չունեն այդ բառի բուն բովանդակության հետ: Հասարակական մեկ այլ շերտ «փոխզիջում» ասելով ընդհանրապես հասկանում է «զիջել» բառը, ու միանգամից կոշտացնում է իր դիրքորոշումը՝ առավել հաճախ շեշտը դնելով զգացմունքային գործոնի վրա:
Ապրիլյան սրացումներից հետո շատերը սկսեցին խոսել, թե ԼՂ մասով Ադրբեջանի հետ բանակցելու բան այլևս չկա, պետք է պատերազմով խնդիրները լուծել: Իսկ ով էլ բանակցի հեռանկարում «տարածք - կարգավիճակի դիմաց» բանաձևով ազգի ու պետության դավաճան է: Ինչևէ...

Զերծ մնալով անհարկի ու ավելորդ զգացմունքայնությունից ու հարցը դիտարկելով երրորդ կողմից դիրքերից՝ հարկ է մի քանի նկատառումներ անել մեզ համար նմանօրինակ կարևորություն ունեցող այս հարցի վերաբերյալ:

Իրավիճակը շատ պարզ է: Այսօր կողմերից որևէ մեկը չունի այնքան զենք ու ռազմական ռեսուրս, որ կարողանա դիմացինին երաշխավորված պարտադրել իր կամքը: Եթե փորձի ու կարողանա, ապա դրա համար հնարավոր վճարվելիք գինը կլինի ահռելի մեծ: Այսինքն «խաղ զրոյական արդյունքով» բանաձևը չի աշխատում:

Եթե խոսում են բանակցային գործընթացի ճանապարհով հարցը լուծելու մասին, պետք է առնվազն հասկանանք, որ դա առաջին հերթին քաղաքական առևտուր է լինելու: Իսկ առևտրի մեջ ստանալու համար ինչ-որ բան, պետք է տալ ինչ-որ այլ բան: Հենց սա է տեսականում ու գործնականում «փոխզիջում» ասածը: Այս պարագայում հիմնական խնդիրը այն է, թե մենք ի՞նչ ենք տալու ու ի՞նչ ենք ստանալու: Հարցը ունի ինչպես ռացիոնալ, այնպես էլ խիստ զգացմունքային կողմ: Եվ դա տրամաբանական է: Հասարակությունն ու քաղաքացին հաճախ շատ սուր են արձագանքում արյան գնով ազատագրված որևէ տարածքի՝ քաղաքական առևտրի ժամանակ հնարավոր զիջմանը: Սակայն հարցի մյուս կողմը այն է, որ զիջման գինը դա ԼՂՀ-ի կարգավիճակն է ու միգուցե խաղաղության հաստատումը: Վերջինի մասով («մոռանալով» այդ տարածքների ապառազմականացման բանակցային օրակարգի մի շարք դետալներ) իհարկե կա հոռետեսական մոտեցում, թե «հողային փոխանակման» արդյունքում հակառակորդը նորից կհարձակվի, սակայն արդեն իրեն առավել հարմար դիրքերից: Իհարկե հնարավոր է ամեն բան, սակայն այս պարագայում ԼՂՀ-ն ունի այլ իրավական կարգավիճակ, ունի բանակ, ուստի որպես պետություն՝ ունակ ՊԵՏՔ է լինի արձագանքել իր նկատմամբ ագրեսիայի ամեն դրսևորման: Եթե «հարձակման վտանգի»-ի տրամաբանությամբ ենք առաջնորդվում երբեք երաշխիք չկա, որ ցանկացած երկիր,այդ թվում ՀՀ-ն չի ենթարկվի ագրեսիայի իր հարևան այլ երկրի կողմից:

Խնդիրը մեզանում ԼՂ-ի հարցի լուծման վերաբերյալ տրամաբանական եզրակացություններ անելու մեջ է: Հասկանալու, թե ի՞նչ ենք ցանկանում ու ինչպե՞ս ենք պատրաստվում դա իրագործել: Եթե կարծում ենք՝ օրինակ, որ «տարածք - կարգավիճակի դիմաց» մոդելը անընդունելի է,ապա խնդիր չկա: Պետք է գիտակցաբար ու հասուն կերպով պատասխանատվություն ստանձնել, քայլեր ձեռնարկել, որ մենք պատրաստավում ենք պատերազմի ու կարծում ենք, որ դա է ԼՂ խնդրի առավել ճշմարտացի լուծումը: Վերջ: Պատերազմն էլ է տարբերակ:
Եթե կարծում ենք որ դա հարմար տարբերակ չի, պետք է մտածենք, թե բանկացություններում ինչն է մեզ համար կարևոր ու ինչ ստանալու համար կարող ենք գնալ զիջումների:

Վերջապես հանրային ընկալման մեջ պետք է հստակեցում մտցվի. հակառակ դեպում գալիս է «X» պահը ու ներհասարակական ու իշխանական/ընդդիմադիր էլիտայի ինչ-որ հատվածներ ներքաղաքական նպատակներով հասարակահաճո հայտարարություններ են անում՝ սրան-նրան որակելով դավաճան, մինչդեռ իրենք էլ իրականում հասկանում են, թե ինչու է իրավիճակը հենց այդպիսին:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами