Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե ներսում ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, դրսում ոչ ոք քեզ հետ ներդաշնակություն չի գտնի». հարցազրույց Լուիզա Ներսիսյանի հետ

ФОТО

Tert.am-ը գրում է.

«Երաժշտական փոստարկղ», «Պահմտոցի», հաջողված բեմական ներկայացումներ, գեղարվեստական ֆիլմեր, հյուրախաղեր, «լավագույն ոճային դերասանուհի»… Tert.am  Youth-ի հետ զրույցում հարուստ բեմական ճանապարհ անցած դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պատմեց իր ընտանիքի, դստեր, իր աշխատանքի մասին և ներկայացրեց երջանկության իր բանաձևը:

-Դուք և Հրանտ Թոխատյանը, որպես աստղային զույգ, միշտ եղել եք ուշադրության կենտրոնում. ձեզ միշտ քննարկում են, քննադատում, գուցե նաև՝ նախանձում։ Երջանի՞կ է Լուիզա Ներսիսյանը։

-Իհարկե երջանիկ եմ։ Մարդուն միտք տրված է նրա համար, որ այն կարողանա կառավարել։ Երբեմն մենք ընկնում ենք մտքի հետևից՝ չկարողանալով կառավարել այն։ Իսկ բանական մարդը պետք է կառավարի իր միտքը և ստեղծի շատ դրական բաներ իր կյանքում։ Երբեք չպետք է սպասել, որ որևէ մեկը պետք է հայտնվի և երջանկացնի... Երջանկությունը պետք է փնտրել ինքդ քո մեջ։ Եթե քո ներսում ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, ուրեմն դրսում ոչ ոք քեզ հետ ներդաշնակություն չի գտնի։ Ինձ համար երջանկությունը իմ և իմ ներսի ներդաշնակությունն է։

-Բացի այն, որ Ձեր ամուսինը հայտնի և հաջողակ դերասան է, նաև Երևանի ավագանու խմբակցության անդամ է։ Հնարավո՞ր է՝ Ձեզ նույնպես մի օր տեսնենք որևէ քաղաքական պաշտոնում։

-Ես չեմ կարծում, որ Հրանտը զբաղվում է քաղաքականությամբ։ Նա ուղղակի մտահոգ և սրտացավ է իր քաղաքի ու իր երկրի համար։ Նա փորձում է ժողովրդի ձայնը հասցնել քաղաքական դաշտ։ Ես էլ նրա հետ նրա կողքին կիսում եմ իր տեսակետները և այդ ամենի մեջ հանդիսանում եմ «серый кардинал»։ Ես և Հրանտը շատ համերաշխ ընտանիք ենք՝քննարկումներ ենք ունենում, և ես կիսում եմ իր կարծիքը, բայց նախընտրում եմ չհանրայնացնել իմ տեսակետները։ Կարծում եմ, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Տան տղամարդը պետք է կարծիք հայտնի, կինը՝ ինչ-որ շտկումներ անի, բայց տան ներսում։

-Ինչպե՞ս եք անցկացնում Հրանտի հետ ձեր հանգիստը, երկրի, քաղաքի ո՞ր անկյուններում եք սիրում լինել։

-Գերադասում ենք հիմնականում մեզ մոտ՝ Վահագնի թաղամասում գտնվող լճակի հարակից այգում հանգստանալ. մանավանդ երբ մեր բալիկի հետ ենք լինում, խուսափում ենք կենտրոնի աղմուկից։ Բավականին հաճախ ենք լինում Երևանի սրճարաններում, հանրային վայրերում և տարբեր այլ միջոցառումների։

-Մայր-դուստր փոխհարաբերությունները հաճախ ավելի են, քան պարզապես ծնող-զավակ կապը։ Ձեր դստեր հետ շփումները ինչպե՞ս կբնութագրեիք։

-Երբ Լիլիթը նկարահանման հրապարակում է, ես նրան, բնականաբար, որպես դուստր չեմ կարող նայել։ Մասնագիտական շտկումներ եմ անում և փորձում եմ իրեն ճիշտ ուղու վրա դնել։ Չգիտեմ՝ ինչ պատճառով նա ընտրեց մեր ճանապարհով անցնելը, բայց, կարծում եմ, եթե ունի ցանկություն, ծնողների դերասան լինելու հանգամանքը միայն կօգնի նրան լինել ավելի լավը։ Եթե հետագայում որոշի չընտրել այդ մասնակգիտությունը, ես վստահ եմ, որ շատ լավ կճանաչի թատրոնը, կինոն, կունենա գիտելիքներ այդ ասպարեզից, որը երբեք ավելորդ չի լինում։ Աղջկաս դաստիարակությամբ հիմնականում մայրս է զբաղվում։ Նա հաճախ լինում է ինձ հետ թատրոնում կամ Հրանտի մոտ աշխատավայրում։ Հիմա, կարելի է ասել, ինքն է մեզ խնամում (ժպտում է)։

-Ինչպե՞ս եք ընտրում առօրյա հագուստ։

-Երբևէ կուրորեն չեմ հետևել նորաձևությանը։ Եթե այժմ թրենդային են դարսերով կիսաշրջազգեստները, բայց ինձ չի գերում, ես այն երբեք չեմ կրի։  Պետք է լինել նորաձև և ստեղծել սեփական նորաձևությունը։ Եթե բեմում կամ կադրում չեմ, ապա հիմնականում կրում եմ ջինս՝ հանգիստ, հարմարավետ հագուստ։ Բայց հաճախ ստացվում է այնպես, որ օրվա վերջում ջինսով  ու սպորտային կոշիկներով հայտնվում եմ այնտեղ, որտեղ պետք չէր լինել հասարակ տեսքով։

-Ի՞նչ դերի մասին եք երազում։

-Գիտեք տեղական արտադրության ֆիլմերում պակասում է միջին տարիքի կնոջ կերպարը։ Իմ կոլեգաները կհաստատեն դա։ Գալիս է ինչ-որ մի տարիք, երբ շատ չես մեծացել, բայց և միտքդ սկսել է ավելի հասուն ու ճիշտ գործել, այդ կերպարը կցանկանայի խաղալ։ Ուզում եմ, որ միջին տարիքի կնոջ դերը հասարակության մեջ կարևորվի։

-Ինչո՞ւ են այսօր հիմնականում կոմեդիաներ նկարահանվում։ Դա հանդիսատեսի՞ պահանջն է։

-Մեզ մոտ կինոարտադրությունը ծայրահեղական վիճակում է՝ կամ նկարահանվում են փառատոնային ֆիլմեր, որոնք ոչ բոլորին են հասու, կամ շատ թեթև, պրիմիտիվ կոմեդիաներ։ Մեզ պակասում է ոսկե միջինը։

-Հաջողակ կնոջ գաղտնի՞քը...

-Չգիտես ինչու, մեզ մոտ երբ մարդն ունի լավ ընտանիք, երեխա, սիրելի աշխատանք, արդեն դիտվում է որպես հաջողակ։ Ես ինձ հաջողակ չեմ համարում... Հաջողակ լինելու համար պետք է շատ համբերատար լինել։

Հեղինակ՝ Լենա Մինասյան

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»