Վրաստանը եւ Ուկրաինան տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա. Լատվիայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանը եւ Ուկրաինան մոտ ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հեռանկարներ չունեն: Այս կարծիքը մայիսի 24-ին հայտնել Է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը:
«ՆԱՏՕ-ն միշտ Էլ հայտարարում Էր «բաց դռների» սկզբունքի մասին: Բայց այժմ մենք չենք խոսում տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի կամ Ուկրաինայի մասնակցության հնարավորությունների մասին»,-ասել Է նա տեղական Delfi ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում:
Ռինկեւիչը հավելել Է, որ բուն դաշինքում «այդ հարցի շուրջ միասնություն չկա»:
«Այն փաստը, որ Չեռնոգորիան միանում Է ՆԱՏՕ-ին, ակնառու հաստատումն Է այն բանի, որ «բաց դռների» քաղաքականությունը գործում Է: Բայց թեկնածու երկրներն իրենք պետք Է պատրաստվեն, բարեփոխումներ անցկացնեն: Եվ դա միայն պաշտպանության քաղաքականությանը չի վերաբերում»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



