Յանուկովիչի նախկին խորհրդականը գլխավորել Է Թրամփի նախընտրական շտաբը
МЕЖДУНАРОДНОЕԴոնալդ Թրամփի խորհրդականների բավականին փոքրաթիվ խմբի մեջ առանձնանում Է 67-ամյա լոբբիստ եւ հանրապետական քաղտեխնոլոգ Փոլ Մանաֆորտի անձը, որն ստացել Է նյույորքցի միլիարդատիրոջ ընտրական շտաբի ղեկավարի եւ նախընտրական արշավի գլխավոր ստրատեգի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի քննադատները կշտամբանքով նշում են, որ իրենից առաջ Մանաֆորտը եղել Արեւմուտքում խիստ անցանկալի այնպիսի անձնավորությունների խորհրդատուն, ինչպիսիք են Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Ֆիլիպինների դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսը կամ Բահամների վարչապետ Լինդեն Փինդլինգը, որը մեղադրվում Էր թմրաբարոնների հետ կապերի մեջ:
Թրամփը, սակայն, Մանաֆորտին վարձել Է այն պատճառով, որ նա եղել Է վերջին չորս տասնամյակների ամերիկյան ընտրարշավների ակտիվ մասնակիցը եւ խորհրդատվություն Է տրամադրել ամենատարբեր թեկնածուների՝ Ջոն Մակքեյնից եւ Բոբ Դոուլից մինչեւ նախագահներ Ջորջ Բուշ ավագ եւ Ջորջ Բուշ կրտսեր:



