ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ Բունդեսթագի փոխնախագահի հետ քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները
ПОЛИТИКАՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը և Էդմոն Մարուքյանը մայիսի 24-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը, չորսօրյա պատերազմի հետևանքները, Վիեննայում մեկնարկած բանակցային գործընթացը և ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդան Օսկանյանի գրասենյակից, քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր զարգացումներն ու ընտրություններին դիտորդական առաքելության մասնակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն նոր պայմանագրի ընթացքի մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



