Մաթեուս. Հարգեցի Գյոտցեին իր որոշման համար
СПОРТՄյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը հավանություն է տվել կիսապաշտպան Մարիո Գյոտցեի՝ գերմանական ակումբից չհեռանալու որոշմանը, որը շատերի զարմանքն է հարուցել։
-Հարգեցի Գյոտցեին այդ որոշման համար։ Վերջապես նա սկսեց պաշտպանվել, աշխատել արմունկներով և թույլ չի տա իրեն հեշտությամբ խաղից դուրս թողնել։ Այդ որոշումը նրան ավելի ուժեղ է դարձնում։ Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնության ժամանակ նա կլինի ավելի ուժեղ, քան երբևէ,-ասել է Մաթեուսը։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Գյոթցեին խորհուրդ է տվել նոր ակումբ որոնել։ Գյոտցեն ինքը հերքել է այդ խոսակցությունները։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



