Ռուսաստանի եւ Սիրիայի զորքերը ոչնչացրել են ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների մեկ երրորդին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) աջակցությամբ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների մեկ երրորդին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին մայիսի 24-ին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եբգենի Լուկյանովը:
«Մեր հաշվարկներով, մեր գործողությունների մեկնարկին «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն եւ ԻՊ-ն շուրջ 80 հազար զինյալ ունեին: 28 հազարն արդեն ոչնչացվել է»,- անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 7-րդ միջազգային հանդիպման ժամանակ ասել է Լուկյանովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում 5 հազար ահաբեկիչ է ոչնչացրել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



