Պատրաստ ենք աջակցել ՏՏ ոլորտում ցանկացած ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը. վարչապետ
ОБЩЕСТВОՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին, որի ժամանակ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանը և նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



