ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Սիրիայում ահաբեկչության կազմակերպիչներին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել Սիրիայի Ջաբլա եւ Տարտուս քաղաքներում կատարված ահաբեկչական գործողությունների դատապարտմամբ, որոնց զոհ է դարձել առնվազն 130 մարդ, եւ հայտարարել գրոհների կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները մայիսի 24-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ «ամենայն լրջությամբ դատապարտել են մայիսի 23-ին սիրիական Ջաբլայում եւ Տարտուսում իրականացված ահաբեկչական գրոհները, որոնց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»:
Սիրիայի Լաթաքիայի նահանգի Ջաբլա եւ Տարտուս քաղաքներում յոթ պայթյուն է որոտացել ավտոկայարաններում եւ շտապօգնության բաժանմունքում: Ըստ որոշ տվյալների՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 130-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



