Կուբայում որոշվել է օրինականացնել փոքր եւ միջին գործարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի իշխանությունները հայտարարել են առաջիկայում երկրում փոքր ու միջին գործարարության մասնավոր ձեռնարկությունների լիակատար օրինականացման մասին: Ներկայում մասնավոր աշխատանքը հնարավոր Է սոսկ մի քանի ճյուղերում, որոնց թվում են ռեստորանային գործը կամ գեղեցկության սրահների ստեղծումը:
Ինչպես նշում Է BBC-ն, նոր միջոցների օգնությամբ Կոմունիստական կուսակցությունը հույս ունի հասնել կղզու բնակիչների տնտեսական ակտիվության ուժեղացման:
Վերջին ամիսներին միջազգային հանրակցությունը մեղմացրել Է Կուբայի նկատմամբ պատժամիջոցները: Կուբայական կողմը փորձում Է Օբամայից հասնել կղզու նկատմամբ տնտեսական բռնարգելքի վերացման: Վերջին մի քանի ամսում սահմանափակումների մի մասը, օրինակ՝ զբոսաշրջության բնագավառում, վերացվել Է:
Կուբայի տնտեսության մասնավոր հատվածն առաջին անգամ զիջողություններ ստացավ 2010 թվականին, երբ Կուբայի իշխանությունները հրապարակեցին պլաններ, որոնց համաձայն փոքր գործարարության ծավալը պետք Է եռակի աճեր:
Այդ ժամանակ իշխանությունները տվեցին փոքր բիզնես սկսելու քառորդ միլիոն թույլատրագիր:



