Կարամելի Հարութի կինն ամուսնուց հարուստ է ներկայանում
ЭКОНОМИКАԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանի կինն ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել, քան պաշտոնյա ամուսինը:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված Հարություն Ղարագյոզյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ վերջինիս դրամական միջոցները կազմել են 55 հազար ԱՄՆ դոլար եւ 32 միլիոն դրամ: Իսկ պատգամավորի նախորդ տարվա աշխատաավրձն էլ վեց միլիոն 516 հազար 470 դրամ է կազմել:
Ի տարբերություն պատգամավոր ամուսնու, վերջինիս կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, ավելի մեծ ունեցվածք է հայտարարագրել:
Այսպես, Հարություն Ղարագյոզյանի կնոջ դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել էին 370 միլիոն դրամ եւ 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին՝ 12 միլիոն դրամ եւ 850 հազար ամերիկյան դոլար:
Բացի այդ պաշտոնյայի կինը որպես 2015թ-ի եկամուտներ է նշել 12 միլիոն 900 հազար դրամ շահաբաժինը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան