Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվել թշնամու դեմ

ОБЩЕСТВО

Հայաստանի եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեցին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահները: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ինչպես 90-ական թվականների արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ապրիլի քառօրյա պատերազմական գործողություններին եզդիները ոտքի կանգնեցին և մեկնեցին առաջին գիծ:

«Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիներ եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կարող ենք մենք դա մոռանալ: Մենք պատրաստ ենք լինել եղբայր հայերի կողքին, պայքարել թշնամու դեմ»,-ասաց Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Արցախյան քառօրյա պատերազմին Հայաստանի եզդի համայնքը կորցրեց  5 զինվոր: Հայաստանի եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի խոսքով, հայրենքի համար տված կյանքն անմահություն է:

«Մեր ամեն մի զինվորի կյանքի դիմաց մենք պարտավոր ենք թշնամուց վերցնել 100-ից 1000 կյանք: Եվ այդպես էլ կա: Մեր սահմանին կանգնած զինվորները ճիշտ կողմոնորշվեցին և արժանի հակահարված տվեցին թշնամուն, նրանց մեջ խոսեց պապերի արյունը: Շնորհակալ ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանից, որոնք ժամանակին կանգնեցին զինվորի կողքին: Այսօր մենք հաղթանակած զինվորներ ունենք, հաղթանակած`բանակ»,-ասաց Բրո Հասանյանը` նշելով, որ մոտավոր հաշվարկով  5 տասնյակից ավելի եզդիներ քառօրյա պատերազմից ի վեր սահմանագծում են եղել:

Երկրապահներ  Համլետ Թամոյանն ու Մրազ Կալոյանը նոր են վերադարձել Արցախից, այս օրերին եղել են առաջնագծում, ժամկետային և պայմանագրային զինծառայողների կողքին: Նրանք վստահեցնում են, որ սահմանին կանգնած զինվորները հերոսներ են:

«Եթե թշնամին գաղտնի հարձակվեց մեզ վրա, ապա մենք օրը ցերեկով նրանց ետ վռնդեցինք: Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, որը կարողանում է պաշտպանել իր հայրենի հողը:  Այս օրերին բարեբախտաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,-ասաց Համլետ Թամոյանը:

Երկապահ Մրազ Կալոյանը ևս նոր է վերադարձել Հադրութից: Նրան բախտ է վիճակվել քառօրյա պատերազմում կռվել այն նույն դիրքերում, որտեղ կռվել է 1990-ականներին:  

«Ես ձեզ վստահեցնում եմ, մեր զինվորները շատ հզոր են, աշխարհում այդպիսի զինվորներ չկան: 25 տարի խրամատում պայքարում են իրենց ազատության, անկախության համար` պաշտպանելով հայրենի հողը: Ես կցանկանայի անդրադառնալ նաև սնունդի հետ կապված խոսակցություններին: Վստահաբար կարող եմ ասել, որ սնունդը  ծով է եղել, նույնիսկ եղածը չենք հասցրել ուտել: Հագուստի մասին էլ չեմ խոսում: Ամեն ինչ կարգին է եղել, հայ ժողովուրդը թող հանգիստ լինի»,-հավելեց Մրազ Կալոյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին` ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամ, եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբան Բաքոյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում եզդի համայնքի ներկայացուցիչները հետամուտ են այդ խնդրին: Ըստ նրա` տարբեր հարթակներում իրենց ունեցած հնարավորություններով եզդիները նույնպես բարձրացնում են Ադրբեջանի զինուժի կողմից եզդի զինվորին գլխատելու հարցը: Եզդիները պնդում են, որ հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան:  

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества