Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պատերազմը կյանք է». Զարմիկիս նոր կոշիկները...

ОБЩЕСТВО

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ը սկսում է «Պատերազմը կյանք է» խորագիր, որի ներքո մեր ընթերցողներին կներկայացվեն իրական պատմություններ, որոնց  հերոսների մանկությունը համընկել է Արցախյան ազատամարտի հետ: 

Մեր առաջին պատմության հերոսուհին  33-ամյա Նարինե Նալբանդյանն է: Նարինեն այսօր ապրում է Ստեփանակերտում, ամուսնացած է, ունի 2 բալիկ...«Պատերազմից հետո, այո՛, կյանքը շարունակվում է»,- ասում է Նարինեն :

«Իմ երջանիկ մանկությունից ես շատ քիչ բան եմ հիշում,  կցկտուր դրվագներ, որտեղ բոլորս երջանիկ էին, անհոգ… մանկությանս ամենավառ հիշողությունը կապված է եղբորս ծննդյան օրվա հետ, երբ հայրիկիս ձեռքը բռնած գնացի ծննդատան բակ ու մայրս պատուհանից ինձ ցույց տվեց նրան: Հիշում եմ իմ առաջին դասարան գնալը:  1989թ. Սեպտեմբերի 1-ին ես առաջին անգամ ոտք դրեցի Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որը գտնվում էր մեր քաղաքի կենտրոնական հրապարակի անմիջական հարևանությամբ :  Դպրոց  հասնելու համար ամեն առավոտ ես մայրիկիս հետ ստիպված էի ճեղքել Ստեփանակերտի հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարների հոծ շարքերն ու դասարան հասնելով՝ այբուբենի հետ սերտել  հրապարակից հստակ  լսվող ՛՛Հայաստան-Արցախ-միացում՛՛ վանկարկումը … Հետո սկսվեց պատերազմը, և այդ պահից իմ ապրած ամեն մի օրը ես հիշում եմ հստակ ժամանակագրությամբ, մանրամասն… Հիմա կասեք.՝ ՛՛բայց քիչ առաջ ասում էիր շատ քիչ բան ես հիշում քո մանկությունից՛՛… Այդպես էլ կա, որովհետև այն, ինչ հիշում եմ հետո՝  անարդար է մանկության հուշեր կոչել,… որովհետև պատերազմի ժամանակ մանկություն չի լինում,… որովհետև պատերազմը սպանում է մանկությունը…

1985թ.-ին մեր ընտանիքում մեծ իրադարձություն էր: Փոքր հորեղբայրս ամուսնանում էր: Այդ տարիներին տարածված մի երևույթ կար. Ռուսաստանում ծառայած բոլոր հայ տղաները  ՛՛Հարսնացուն հյուսիսից՛՛ ֆիլմի տպավորության տակ ծառայությունից վերադառնում էին իրենց ռուս հարսնացուներով: Հորեղբայրս էլ բացառություն չէր: Նա վերադառնում էր բանակից ու իր հետ բերում էր շիկահեր գեղեցկուհի Տատյանային: Ես այդ օրից գրեթե ոչինչ չեմ հիշում՝ որովհետև Տանյայի ինձ համար բերած սլավոնական ծաղկանկարով շրջազգեստը գերել էր իմ ողջ ուշադրությունը. Մեկ տարի հետո ծնվեց Տանյայի ու հորեղբորս առաջնեկը, ու քանի որ երեխան գերդաստանի առաջին տղա թոռն էր՝ պապիկիս պատվին նրան Գուրգեն կոչեցին: Ահա այսպես, ուրախ ու երջանիկ իմ մեծ գերդաստանում էր անցնում իմ մանկությունը, բայց պատերազմը ամեն ինչ փչացրեց…Տարիներն անցնում էին, իսկ նկուղներում բանտարկված մեր մանկությունը կամաց-կամաց մեռնում էր… մենք նկուղի դռան անցքերից տեսնում էինք, որ արևոտ եղանակ է, բայց գիտեինք որ դրսում խաղալ չենք կարող……. Եվ ահա 1993թ. օգոստոսյան մի օր  հայտարարեցին, որ երկամյա դադարից հետո սեպտեմբերի 1-ից դպրոցների դասերը վերսկսվելու են… Չեք պատկերացնի ինչ ուրախություն էր դա… վերջապես դուրս էինք գալու նկուղներից, վերջապես հանդիպելու էի ընկերներիս, վերջապես դաս էի սովորելու: Շատ արագ լուր տարածվեց, որ քաղաքի ինչ-որ կրպակում դպրոցահասակ երեխաների համար կոշիկներ են վաճառում: Մայրս բռնեց ձեռքս ու գնացինք…….երկրագնդի ամենաշքեղ կոշիկները իմն էին… երջանկությունից  քիչ էր մնում շունչս հատվեր: Ճանապարհին մտանք հորեղբորս տուն: Ես շտապում էի ինչքան հնարավոր է արագ ցույց տալ բոլորին իմ կարմիր ժապավենով լաքապատ կոշիկները՝ երբ  հորեղբորս տղան մեզ ընդառաջ եկավ իր նոր կոշիկներով .  ՛՛посмօтрите на мои новые туфли, скоро надену и пойду в школу…՛՛ Առայսօր հիշում եմ  նրա  աչքերի կրակը… այնքան ոգևորված էր, այնքան ուրախ…: Հետո մենք վերադարձանք տուն, ամբողջ գիշեր չքնեցինք.  հակառակորդի օդային ուժերը ողջ գիշեր ռմբակոծեցին իմ քաղաքը, իմ դպրոցը…իմ մանկությունը…….: Երկու օր անց սեպտեմբերի 1-էր… ոչ ոք չհիշեց, որ ես պիտի հագնեմ իմ կարմիր կոշիկներն ու գնամ դպրոց… բոլորը զբաղված էին, բոլորը հավաքվել էին հորեղբորս տանը…ինձ էլ հրահանգել էին քիթս սենյաից չհանել ու տիրություն անել սենյակի ներսում փակված բոլոր երեխաներին…. Բայց դե ես….Ես իհարկե հանդգնեցի… Այդ օրը դռան արանքի նեղ ճեղքից բացված տեսարանն ինձ առայսօր այնքան հաճախ է այցի գալիս՝ մանավանդ քնելուց առաջ… Հյուրասենյակի բոլոր աթոռներին նստած էին սգացող հարազատներս, իսկ մեջտեղում՝ սեղանի վրա փոքրիկ կարմիր մի դագաղ էր՝ տղայի նոր դպրոցական  մի զույգ կոշիկ կողքը դրած…

 

Յոթ տարի անց, արդեն խաղաղ ու անվտանգ պայմաններում Գուրգենիկի եղբայրը սեպտեմբերի 1-ին գնաց դպրոց՝ իր ...և իր եղբոր փոխարեն...

 

Հուշերը գրի առավ Արմինե Հայրապետյանը

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества