Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ն կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ. Ջոն Մակքեյն

МЕЖДУНАРОДНОЕ

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը պաշտոնական Բաքվին կոչ է արել անհապաղ բանտից ազատ արձակել «Ազատություն» ռադիոկայանի հետազոտող-լրագրող Խադիջա Իսմայիլովային` սպառնալով, հակառակ դեպքում, Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառել:

Այս մասին ամերիկացի սենատորը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե անձամբ իր համար ինչ է նշանակում լրագրող Խադիջա իսմայիլովայի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կոռուպցիոն բիզնեսի բացահայտումը եւ այդ պատճառով նրա բանտարկությունը, սենատորն ասել է, որ Խադիջայի ձերբակալությունը դուրս է գալիս մեկ անձի շրջանակից եւ ընդգրկում հարցերի շատ ավելի լայն շրջանակ:

«Խոսքը խիզախ եւ անվեհեր կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման մասին է: Ձերբակալելով Խադիջային, ադրբեջանական կառավարությունը պայքարում է ժողովրդավարության եւ մամուլի ազատության դեմ, դրանով ցույց տալով բոլորին, որ ինչ է լինում նման գործունեության դեպքում: Այսպիսով, դա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլ բարեփոխումների անհրաժեշտության վկայությունը», -նշել է սենատորը:

Ջոն Մակքեյնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթանում է աշխարհում մարդու իրավունքները խախտող պետական պաշտոնատար անձանց դեմ ուղղված «Գլոբալ Մագնիտսկի» օրինագիծը եւ ինքն այն անձանցից է, որոնք պաշտպանում են այդ փաստաթուղթը:

«Եթե իշխանությունները շարունակեն խախտել մարդու իրավունքները, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ: Մագնիտսկու օրենքը վախեցրել է ամբողջ աշխարհում դիկտատորներին: Ադրբեջանի կառավարությունն արհամարհում է միջազգային նորմերը, շարունակում է անմեղ մարդկանց ձերբակալությունները` խախտելով նրանց իրավունքները եւ մամուլի ազատությունը: Այդ գործընթացների շարունակումը մեզ հարկադրում է որոշակի քայլեր ձեռնարկել», -ամփոփել է Ջոն Մակքեյնը:

The Washington Post թերթի` Ներկայացուցիչների պալատին մայիսի սկզբին հղած` «Եթե Սպիտակ տունը գերակա հայտարարեր Խադիջա Իսմայիլովային, նա ազատության մեջ կլիներ» վերնագրով նամակ-կոչում նշվել էր, որ եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ եւ տարածի Ադրբեջանի վրա, ապա կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից:

«Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կոռուպցիոն գործունեությունները բացահայտող աղմկալից հետազոտություններ է պատրաստել, ինչը օրերս հաստատել է նաեւ Panama Papers-ը` օֆշորի հետ կապված հրապարակման մեջ», -գրել է թերթն` ընդգծելով, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անտեսում են որոշ ռեժիմների կողմից մարդու իրավունքների կոպտորեն ոտնահարումները` բավարար համարելով այն, որ միայն թե դրանք համապատասխանեն ԱՄՆ-ի մյուս շահերին:

«Եթե Ներկայացուցիչների պալատն ընդունի խոսքի իրավունքի խախտումների համար նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող` Գլոբալ Մագնիտսկու Ակտի նախագիծը, ապա այն կիրառության մեջ կմտներ եւ ազդեցություն կունենար Խադիջա Իսմայիլովայի գործի նման հարցերի վրա», -գրում է թերթը:

Թերթը նշում է, որ Գլոբալ Մագնիտսկու Ակտը պատրաստել է սենատոր Բենջամին Կարդինը: Այն սենատով անցել է դեկտեմբերին եւ այժմ գտնվում է Ներկայացուցիչների պալատում:

Թերթը գրում է, որ վարչակազմի որոշ անդամների կարծիքով, այդ օրինագիծը մարդու իրավունքների հետ կապված գործերով սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները, այն կարող է տարածվել նաեւ մարդու իրավունքների արշավների կազմակերպիչների, տեղեկատվություն փոխանցողների վրա: Այդուհանդերձ` The Washington Post-ը Ներկայացուցիչների պալատին կոչ է անում անհապաղ ընդունել այդ օրենքը` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն արագացնելու համար:

«Գլոբալ Մագնիտսկու Ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների եւ մարդու իրավունքների խախտողների դեմ, ինչպես նաեւ նրանց սեփականության ձրբակալությունն ԱՄՆ-ում: Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества