Բրյուսելի օդանավակայանը մարտի 22-ի ահաբեկչության պատճառով զրկվել Է 1,5 մլն ուղեւորներից
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքը դարձել Է ուղեւորահոսքի կտրուկ նվազումը Բելգիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայան. մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 1,43 մլն մարդով: Այդ մասին հայտնել Է Derniere heure թերթը:
Նրա տվյալներով՝ մարտին ուղեւորահոսքը կրճատվել Է 29,1 տոկոսով՝ 2015 թվականի ցուցանիշի նկատմամբ, իսկ ապրիլին՝ 46,5 տոկոսով, ընդ որում հունվար եւ փետրվար ամիսներին այն աճել Էր համապատասխանաբար 7,5 տոկոսով եւ 11 տոկոսով:
Արդյունքում այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Բրյուսելի օդանավակայանում ուղեւորահոսքը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է ավելի քան 1,17 միլիոն մարդով, գրում Է թերթը:
Հրատարակությունը դա կապում Է օդանավակայանի ժամանակավոր փակման եւ ահաբեկչական գործողություններից հետո զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազման հետ: Օդանավակայանի վարչակազմն իրադրության նորմալացում Է ակնկալում մի քանի ամսից:
Մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացել են երկու պայթյուններ: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել քիչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Ահաբեկչության հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300 հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:
Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



