Կայացավ աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը
ОБЩЕСТВОԱյսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) տեղի ունեցավ աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:
Ինչպես հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաժողովն անցկացվել է հիմնադրամի աջակցությամբ։ «Երիտասարդական հիմնադրամը սերտորեն աշխատում է աշակերտական ինքնավարության մարմինների հետ, նպաստում վերջիններիս հզորացմանը, կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնցում ներգրավում է նաեւ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին»,- տեղեկացրեցին մեզ։
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը համաժողովի ժամանակ նշել է, որ չորս տարի առաջ աշակերտական ինքնակառավարման մարմին ստեղծելու նախաձեռնությունը հենց աշակերտներինն էր։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ համաժողովի օրակարգում քննարկվելու է համագործակցությունը եվրոպական համանման կառույցների հետ։ «Աշակերտական ինքնակառավարման մարմինը համախմբում է դպրոցի աշակերտներին, այն նաեւ ապագա ակտիվ երիտասարդների, կադրերի ձեւավորման յուրօրինակ դարբնոց է»,- կարծում է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



