Արցախի Նախագահն ու բուլղարացի խորհրդարանակնները քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր ուղղություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



