Ի՞նչ է խոսում ընտրած հագուստը Ձեր մասին
ЛАЙФTime-ը ներկայացնում է որոշակի բացահայտումներ հագուստի մասին՝ ելնելով հոգեբանական հետազոտութուններից։
1․ Տարբեր հագուստները տարբեր բաներ կարող են պատմել Ձեր մասին։ Ամենաուշագրավն այն է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ կարմիր գույնն ունի բավական յուրահատուկ ազդեցություն։ Մեծամասամբ, կարմիրը նշանակում է սեքս։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանանց ավելի գրավիչ է դարձնում տղամարդկանց համար և հակառակը, տղամարդիկ ավելի գրավիչ են լինում կանանց համար։
2․ Երիտասարդ ոճով հագնվելը առողջ է դարձնում Ձեզ։ Ակնոցները հաղորդում են ավելի խելացի, սակայն ոչ գրավիչ տեսք։
3․ Մարդիկ սիրում են բրենդային հագուստներ, քանի որ նրանցով հոգեբանորեն իրենց վերագրում են բարձր կարգավիճակ և հույս ունեն, որ այսպիսով մարդիկ առավել լավ կվերաբերվեն իրենց։
4․ Մուգ հագուստներ կրող մարդիկ լինում են ավելի նևրոտիկ։ Ֆորմալ զգեստներ նախընտրողներն առավել բարեխիղճ են։ Խառը և ոչ ավանդկան հագուստներ ընտրողները բաց են նորությունների համար։ Թանկարժեք և կրծքավանակը ցուցադրող հագուստներ ընտրողները տարված են ինքնասիրահարվածությամբ։
5․ Մարդիկ բժիշկներին առավել շատ են վստահում, երբ նրանք կրում են սպիտակ խալաթ։ Հագուստի նշանակությունը չափազանց մեծ է նաև վարքագծի վրա․այն, ինչ հագնում եք, դրան համապատախան էլ լինում է վարքագիծը․ երբ գիտնականը լաբորատորիայում կրում է սպիտակ խալաթ, այդ ժամանակ նա գործում է առավել ուշադիր և զգույշ։
Այնպես որ, ընտրեք հագուստները հմտորեն, երբ ցանկանում եք ներկայանալ լավագույն ձևով։
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»



