Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ադրբեջանում այնպիսի ոգևորություն է, կարծես՝ Իսրայելի բանակը, ադրբեջանական զինուժի փոխարեն, շուտով լուծելու է նրա խնդիրները»

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին 2 շաբաթներին ուշագրավ գործընթացներ են ծավալվում Իսրայելի ներքաղաքական կյանքում. երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գործող քաղաքական կոալիցիայի դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով, փորձում է ընդլայնել դրա կազմը: 2015 թ. մայիսին մեծ դժվարությամբ ձևավորված իշխող կոալիցիան խորհրդարանում ընդդիմությանը գերազանցում է նվազագույն 2 մանդատով, ինչն անցյալ մեկ տարվա ընթացքում պարբերաբար էական խոչընդոտներ է ստեղծել նաև կառավարության բնականոն գործունեության համար:

Ի սկզբանե, Նեթանյահուն փորձում էր ձևավորել ազգային համաձայնության կառվարություն՝ բանակցելով գլխավոր ընդդիմադիր դաշինքի՝ ձախ-կենտրոնամետ գաղափարական ուղղվածությամբ «Սիոնիստական ճամբարի» հետ: Մինչդեռ Հրեական պետության վարչապետի կողմից՝ նախկին դաշնակից, նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ զուգահեռաբար անկացվող բանակցությունները ոչ միայն տապալեցին ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հնարավորությունն, այլև՝ լուրջ խնդիրներ առաջացրին անգամ գործող կոալիցիայի և Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցության ներսում. հրաժարական ներկայացրեց կուսակցության առանցքային դեմքերից մեկը՝ պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը, ինչի պատճառը Նեթանյահուի կողմից ՊՆ-ի պաշտոնը Լիբերմանին խոստանալու հանգամանքն էր:

Վերոնշյալի հետ կապված, թերևս, ամենաուշագրավն այն է, որ ներիսրայելական քաղաքական գործընթացներին այդ երկրի քաղաքական շրջանակներից, բնակչությունից, գուցե նաև համաշխարհային հրեական տարաբնույթ կառույցներից բացի, թերևս, ամենամեծ ուշադրությամբ հետևում են Իսրայելից շատ հեռու՝ Հայաստանի արևելյան հարևան Ադրբեջանի Հանրապետությունում:

Բանն այն է, որ պաշտպանության նախարարի պաշտոնին հավակնող Ավիգդոր Լիբերմանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, և բազմիցս է դրսևորել նման կեցվածք՝ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ կառավարման համակարգում որևէ պաշտոն չէր զբաղեցում: Այս համատեքստում, պատահական չէ, որ ադրբեջանական լրատվադաշտում Լիբերմանի ՊՆ դառնալու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում էր, ասենք, այսպիսի վերնագրերով՝ «Հայաստանի համար վատ լուր Իսրայելից», կամ՝ «Ադրբեջանի բարեկամն՝ Իսրայելի ՊՆ», իսկ հրապարակումների բովանդակությունից ակամա այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Լիբերմանի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո «Իսրայելի պաշտպանության բանակը»՝ ՑԱՀԱԼ-ը, գալու է և ադրբեջանական բանակի փոխարեն լուծելու նրա խնդիրները:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղ գտած որոշ տարածաշրջանային գործընթացների ազդեցությամբ, (Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումը, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ռուս-թուրքական հիմնախնդիրը և այլն) իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, հատկապես Թել Ավիվի տեսանկյունից, աստիճանաբար փոխում են իրենց նախկին ռազմավարական նշանակությունը՝ ստանալով ընդամենը գործընկերային կարգավիճակ:
Այս հանգամանքը, դատելով ինչպես ադրբեջանական լրատվադաշտում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներից, ինչու ոչ, նաև՝ այդ երկրի պաշտոնական շրջանակների հռետորաբանությունից, բավականաչափ անհանգստացնում է Բաքվի իշխանություններին, որոնք ամեն կերպ ուզում են կարևորել իրենց երկրի և առհասարակ ադրբեջանաիսրայելական հարաբերությունների ռազմավարական կարևրությունը Հրեական պետության համար, որն, ի դեպ, մատնանշվում է ինչպես Իրանի դեմ ճակատում, այնպես էլ, շատ հաճախ, հակահայկական ուղղվածությամբ: Ա.Լիբերմանի՝ ՊՆ դառնալու վերաբերյալ վերը թվարկված հրապարակումներին զուգահեռ՝ հիշենք քաղաքական հարթությունում վերջին ամենաթարմ օրինակներն: Օրերս Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱՀ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագիրը զարգացնելուց, այլ ընդամենը ժամանակավորապես հետաձգել է ծրագրի որոշ հատվածների իրականացումը»: Կամ՝ ապրիլի սկզբին ակտիվացած հայ ադրբեջանական պատերազմական գործողությունների օրերին Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովն իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն ակնկալում է Իսրայելի՝ որպես ռազմավարական գործընկերոջ պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Վերոնշյալի տեսանկյունից, իհարկե, Բաքվի քայլերը ոչ այլ ինչ են, քան քարոզչական անհաջող մանևրներ՝ տարածաշրջանային որոշ կարևոր դերակատարների հետ հարաբերությունների միջոցով հոգեբանական ազդեցություն գործելու առնվազն հարևան 2 պետությունների՝ Իրանի և Հայաստանի վրա. պարզապես վերջինի դեպքում՝ բացահայտ կերպով:
Մինչդեռ հարկ է նշել, որ հատկապես Լիբերմանի պարագայում, նաև հաշվի առնելով այն ներքին խնդիրները, որոնք առաջացել են նրա և նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության համար կոալիցիոն բանակցությունների ընթացքում(Լիբերմանը լուրջ քաղաքական զիջումների է գնացել), առաջնային խնդիր է լինելու իր և իր կողմից գլխավորված քաղաքական կառույցի խաթարված հեղինակությունը փրկելուն ուղղված քայլերն, որոնց շրջանակում Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումն, անկասկած, ամենավերջին դիրքերում է:

Իսկ արդեն ՊՆ-ի կարգավիճակում, Լիբերմանի համար բավական բարդ կլինի հիմնավորել,ի թիվս այլ հարցերի, սեփական բացահայտ ադրբեջանամետ մոտեցումները՝ հատկապես իսրայելահայ համայքնի հետ սերտ կապեր ունեցող «Մերեց» կուսակցության ղեկավար շրջանակների կողմից բավական հաճախ հնչեցվող՝ Ադրբեջանի «լրտեսը» լինելու մեղադրանքների պայմաններում:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами