Չինաստանում նավաբեկության զոհերի թիվը մոտենում է 100-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են
МЕЖДУНАРОДНОЕ«Արևելքի աստղ» չինական կրուիզային ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել, տեղի ժամանակով ժամը 10:20-ի դրությամբ հաջողվել է հայտնաբերել 97 զոհվածի դի, հայտնել է ՉԺՀ տրանսպորտի նախարարությունը:
Շրջված ջերմանավը հաջողվել է հզոր վերամբարձի օգնությամբ ողնափայտի վրա կանգնեցնել, սակայն ջրից հաջողվել է դուրս բերել միայն 4 տախտակամածային նավի վերին տախտակամածը: Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դուրս մղել ջուրը:
«Արևելքի աստղը» շրջվել ու խորտակվել էր ուրբաթ երեկոյան: Վթարի պահին ջերմանավում 405 ուղևոր է եղել, անձնակազմի 46 անդամներ ու զբոսաշրջային ընկերության 5 աշխատակիցներ:
Հաջողվել է փրկել 14 մարդու, հայտնաբերվել է 97 զոհվածի դի, մնացածն անհետ կորած են համարվում:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



