Քուրդ զինյալները նոր հարձակում են իրականացրել թուրք զինվորների վրա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենայով Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել թուրք ուժայինների դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինվոր և երկու քորուջու (քորուջուները Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ ու զենք ստացող ազգությամբ քուրդ քաղաքացիներ են, ովքեր երկրի արևելյան նահանգների գյուղերը պաշտպանում են PKK-ի զինյալներից): Վիրավորների թիվը ինն է:
Թուրքական զինուժը գործողություններ է սկսել մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



