Ճիշտ դիմահարդարման խորհուրդներ կանանց
ЛАЙФKiss.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին, ով կիրառում է կոսմետիկ միջոցներ, երևի մտածում է, թե ինքը գիտակ է այդ հարցում, բայց այս խորհուրդները ձեզ չեն խանգարի:
Եթե դուք օգտագործում եք տոնային կրեմներ, ապա աշխատեք այն այնպես քսել, որ ծածկի ամբողջ դեմքը, մասնավորապես մազերի շուրջ եղած հատվածը, ականջները, ինչպես նաև քիթն ու բերանը: Մաշկի թերությունները քողարկելու համար օգտագործեք հատուկ թաքցնող միջոցներ, ցանկալի է՝ այն օգտագործեք տոնային կրեմը կամ դիմափոշին օգագործելուց առաջ: Իսկ եթե օգատգործում եք հեղուկ տոնային միջոցներ, ապա ցանկալի է այն օգտագործեք դրանից հետո: Դիմահարդարումից առաջ աչքերի, շուրթերի և հոնքերի մատիտները դրեք սառնարանը, այդպես մատիտի սուր ծայրը չի կոտրվի և հնարավոր կլինի ընդգծել դիմահարդարումը, որը նաև երկար կպահպանվի: Որպեսզի աչքերի անկյուների մգությունը թաքցնեք և ավելի երիտասարդ հայացք ստանաք, ապա օգտագործեք պայծառ ստվերաներկ: Ներդաշնակ դիմահարդարում ունենալու համար շրթունքերին քսեք կիսաթափանցիկ ստվերաներկից, որն օգտագործել եք դիմահարդարման համար, ապա վրայից ծածկեք կիսաթափանցիկ փայլ-շրթներկով: Աշխատեք շրթներկը քսել ուղղահայաց, ոչ թե հորիզոնական. այդպես շրթունքներն ավելի բնական տեսք կունենան:



