Մանուկյանի դրամական կարողությունները հասնում են մոտ մեկ միլիոն դոլարի
ЭКОНОМИКАԱԺ պատագմավոր Աբրահամ Մանուկյանի եւ իր կնոջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված 2015թ-ի տարեկան հայտարարագրերը ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ այս ընտանիքը փողին փող չի ասում:
Ըստ Աբրահամ Մանուկյանի հայտարարագրի՝ նա նախորդ տարի պարտքով երկու միլիոն դրամ է տվել: Իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմել են 230 միլիոն դրամ, 310 հազար ԱՄՆ դոլար եւ 160 հազար եվրո:
Ամուսնուց ոչ պակաս հարուստ է ներկայանանում կինը՝ Աիդա Մանուկյանը, 140 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 60 հազար եվրո:
ԲՀԿ-ական պատգամավորի աշխատավարձն էլ 2015թ-ի համար ամբողջ տարվա կտրվածքով կազմել է վեց միլիոն 965 հազար 740 դրամ: Նրա կինը հայտարարագրել է 877 հազար դրամ աշխատավարձ:
Աբրահամ Մանուկյանի եկամուտներն էլ գոյացել են 19 միլիոն 800 հազար եւ մեկ միլիոն 200 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից: Վերջինիս կինը ետ չմնալով ամուսնուց հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացված իր վճարները՝ երկու միլիոն 700 հազար դրամ, մեկ միլիոն 217 հազար 160 դրամ եւ մեկ միլիոն 500 հազար դրամ: Բացի այդ պատգամավորի կնոջ եկամուտները գոյացել են 400 հազար դրամ շահաբաժնից: 789166
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան