Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում
ОБЩЕСТВОԲուենոս Այրես նահանգի Ազուլ քաղաքի իրավաբանական ֆակուլտետն ու Խաղաղության ակտիվիստների համաշխարհային դեսպանությունը կազմակերպել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է «20-րդ դարի ցեղասպանություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով diarioeltiempo.com.ar-ը, բացի այդ Խաղաղության ակտիվիստների կամավորները հանդիպել են քաղաքի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ եւ խոսել Հայոց Ցեղասպանության մասին:
Խաղաղության ակտիվիստների դեսպանությունը գործում է 23 երկրում` աշխատելով իրազեկել Հոլոքոստի, Ցեղասպանության, խտրականության, արյան փոխպատվաստման` բոլոր համաշխարհային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



