Օլանդը ծայրահեղականներից մշակութային ժառանգության պաշտպանության երեք սկզբունք Է առաջարկել
МЕЖДУНАРОДНОЕՀամաշխարհային հանրակցությունը պարտավոր Է մշակութային ժառանգությունը պաշտպանել ահաբեկիչներից եւ ծայրահեղականներից: Այս կարծիքը հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով «յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում Է ճապոնական Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում:
Նրա կարծիքով՝ այդ հարցում անհրաժեշտ Է առաջնորդվել երեք սկզբունքով, որոնք ձեւակերպել Է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: «Նախ՝ հարկավոր Է պայքարել մշակութային արժեքների մաքսանենգության դեմ»,-ասել Է նա: «Երկրորդ գերակայությունը ձգտումն Է, որ մշակութային ժառանգության օբյեկտները չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում»,-հավելել Է Օլանդը, ենթադրելով, որ առանձին պետություններ կարող Էին ժամանակավորապես ընդունել մշակութային արժեքներն այն երկրներից, որտեղ դրանք գտնվում են սպառնալիքի տակ: «Երրորդ՝ տուժած օբյեկտների վերականգնումը»,-հավելել Է նա:
Խոսելով ծայրահեղականներից մշակույթի պաշտպանությանն իր հավատարմության մասին՝ Օլանդն ընդգծել Է, որ «ահաբեկըիչները ցանկանում են ոչնչացնել պատմությունը»:
«Երբ մենք տեսանք, թե ինչպես Էր ավերվել Պալմիրայի մի մասը, կողոտպվել Իրաքի թանգարանները, ես որոշեցի, որ մենք պետք Է հակազդելու կոչ անենք համաշխարհային հանրակցությանը»,-պարզաբանել Է նա:
«Ահաբեկչության դեմ պայքարը քաղաքակրթությունը պաշտպանելու պայքար Է»,- ընդգծել Է Ֆրանսիայի նախագահը:
G7-ի գագաթնաժողովը բացվել Է Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ճապոնական Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում: Այն կտեւի երկու օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



