Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց ՀԱԿ-ի ներկայացրած նախագծի շուրջ

ОБЩЕСТВО

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որը չներառվեց հաջորդ քառօրյայի օրակարգում:Թեժ քննարկում ծավալվեց հանձնաժողովի նիստի ժամանակ «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմիÖ սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» նախագծի շուրջ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ այդ նախագծով ցանկանում են խորհրդարանում քննարկել իրենց կատարած ուսումնասիրությունները, որոնք խախտումներ են հայտնաբերել գազի մատակարարման ոլորտում, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել գազի սակագնի իջեցման հարցն ուսումնասիրել: «Մենք վստահ ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքները բավարար են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկելու համար, որպեսզի նրանք քննարկեն գազի սակագնի իջեցման հարցը»,-ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ կան փաստեր, որոնք հանձնաժողովը կարող է ուղարկել Գլխավոր դատախազություն` իրականացված չարաշահումներն ուսումնասիրելու համար:

Արամ Մանուկյանը ներկայացրեց երկու փաստ, որոնք, ըստ նրա, վկայում են խախտումների մասին: «Այդ փաստերից մեկն այն է, որ գազ սպառող բոլոր իրավաբանական անձինք, վառում են որոշակի ծավալի գազ, իսկ գազի տեսուչները իրավաբանական անձանց սպառած գազի քանակի վրա ավելացնում են ճնշման գործակից: Տարիներ շարունակ այդ կոռուպցիոն գործընթացն իրականանում է, և չկա որևէ հիմք, պայմանագիր գազ սպառող կազմակերպությունների հետ, որ պետք է այդպիսի հաշվարկ կատարվի»,-ասաց Արամ Մանուկյանը: Նա օրինակ բերեց, որ իրավաբանական անձը կարող է սպառել 10 հազար խորանարդ մետր գա զ, որի դեպքում ճնշման գործակից անվան տակ տեսուչները բազմապատկում են այդ թիվը որոշակի ցուցանիշով և արդյունքում ստացվում է, որ 10 հազար խորանարդ մետրի դիմաց կարող են պահանջել 13 հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված գումար:

Այս փաստին ի պատասխան` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, որ իրավաբանական անձինք այդ հարցը բարձրացրել են ու ստացել պատասխան: Նրա տեղեկացմամբ` նման հաշվարկման մեթոդ գոյություն ունի, որը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոները հաստատելու մասին» որոշման 6.1 հոդվածով: Այն է` «Մատակարարված գազի քանակը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Հաշվառված բնական գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Սպառված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե սպառողը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնա կան գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով»:  

Մյուս փաստը, որ բերեց Արամ Մանուկյանը, վերաբերում էր 10 հազար խորանարդ մետրից պակաս և ավելի գազ սպառողներին: Նրա խոսքով` կան մոտ 750  ընկերություններ, որոնք սպառում են 10 հազար խորանարդ մետրի շեմին մոտ գազ, բայց հանցավոր համաձայնության են գալիս տեսուչների հետ և գրանցում, թե իբր օգտագործել են, օրինակ, 10 հազար 20 խորանարդ: Այդպիսով` նրանց համար գործում է 277 դոլար սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց` ի համեմատ 10 հազար խորանարդ մետրից պակաս գազ օգտագործողների, ում դեպքում` 1000 խորանարդ մետրի դիմաց այսօրվա դրությամբ գործում է մոտ 330 դոլար սակագինը: Արամ Մանուկյանի խոսքով` այստեղ ևս դատախազությունը կարող է ուսումնասիրություն իրականացնել և խախտումներ հայտնաբերել:

Վարդան Այվազյանը գոնե մեկ ընկերության անուն խնդրեց, որը նման մեքենայության է դիմում, սակայն, Արամ Մանուկյանը հակադարձեց, որ ինքը քննիչ չէ նմանատիպ ինֆորմացիա հաղորդելու համար:  «Ասում եմ մի դեպք ասեք… դա նշանակում է, որ 800 կազմակերպությունների ասենք ավել գումար վճարի»,-ասաց Վարդան Այվազյանը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Արամ Մանուկյանին առաջարկեց իրենց ուսումնասիրությունները ներկայացնել դատախազություն որպես հաղորդում հանցագործության մասին:

Նա հիշեցրեց, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, գնացել են Մոնիտորինգի խումբ ստեղծելու ուղղությամբ, որը յուրաքանչյուր կիսամյակ պետք է իր ուսումնասիրությունների հաղորդումը ներկայացնի Ազգային ժողովին:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию