ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



