Անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման
ЛАЙФԳիշերը մենք վերալիցքավորում ենք մեր բջջային հեռախոսները, իսկ կյանքի ժամանակակից ռիթմը մեզ ավելի քիչ ժամանակ է թողնում քնի համար: Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մշտական անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման: Քնած ժամանակ մարդու օրգանիզմում լեպտին է արտադրվում, որն ընդունված է անվանել հագեցվածության հորմոն: Իսկ անքնության դեպքում արտադրվում է գրելին սպիտակուցը կամ սովի հորմոնը, որը ստիպում է սովորականից շատ ուտել:
Գրելինի բարձր մակարդակի պարագայում օրգանիզմը ածխաջրածիններով հարուստ սննդի կարիք է զգում, այնուհետև խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, և սկսվում է ճարպակալման գործընթացը: Իսկ լիարժեք քնից հետո առավոտյան կարելի է ուտել ցանկացած բան:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
5
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...



