ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում է ծավալել Հալեպի նահանգում
ОБЩЕСТВО«Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում ակտիվ հարձակողական գործողություն են սկսել սիրիական ընդդիմության ուժերի դեմ: Այդ մասին մայիսի 27-ին հայտնել Է AP գործակալությունը:
ԴԱԻՇ-ի հետ կապված Amaq լրատվական գործակալության տվյալներով՝ զինյալներին հաջողվել Է գրավել Հալեպի նահանգի վեց բնակավայր:
Ահաբեկիչների ուժերն առաջ են շարժվում արագ տեմպերով եւ գտնվում են ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող Ազազ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ժամանակավոր ճամբարում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում Սիրիայի մյուս շրջաններից, նշում Է AP-ն:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում հայտնել են, որ կատաղի մարտերի պատճառով տարհանում Է սկսվել տեղի հիվանդանոցներից մեկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



