Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել
ОБЩЕСТВОԵրկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը` այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Կառույցը լուրջ վնասներ է կրել վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով: Դեպքերից հետո Նոր գյուղի հայ տղաները շտապել են օգնության: Ներկայում ծերանոցի տատիկներն ու պապիկները անվտանգության նկատառումներով տեղափոխվել են ներքնահարկ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



